Աշխարհ

26.07.2017 21:57


Ռուսաստանի 6 ընկերություն 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների շարքում է

Ռուսաստանի 6 ընկերություն 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ձեռնարկությունների շարքում է

Defense News մասնագիտացված կայքի հրապարակած 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկվել է ռուսաստանյան 6 ընկերություն: 2016 թ. հրապարակված ցուցակի համեմատ՝ ցանկում չեն ընդգրկել «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը: Այս մասին գրում է razm.info-ն։

Ռուսաստանյան այդ ուղղաթիռաշինական ընկերությունը, ըստ Defense News-ի 2016 թ. ցանկի, ռազմական նշանակության արտադրանքների վաճառքից ստացել էր շուրջ 3,2 մլրդ դոլարի եկամուտ՝ զբաղեցնելով 25-րդ հորիզոնականը:

Հաշվի առնելով այն, որ այս ընկերությունը 2016 թ. հայտարարել է տերբեր երկրներ ուղղաթիռների արտահանման մասին՝ ամենայն հավանականությամբ ամերիկյան մասնագիտացված կայքի ցուցակում «Ռուսաստանի ուղղաթիռների» բացակայությունը առնվազն սխալմունք է: Ըստ ռուսաստանյան ընկերության հաշվետվության՝ 2016 թ. եկամուտը կազմել է 214,3 մլրդ ռուբլի (շուրջ 3 մլրդ դոլար` 2016 թ. միջին փոխարժեքով):

2015թ. ցուցակի համեմատ էլ վերջին երկու տարվա ընթացքում 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում չի հայտնվում «Объединённая двигателестроительная корпорация» ընկերությունը:

ԸնկերությունԵկամուտ ռազմ. (մլն $)
11. Алмаз-Антей7413
14. Объединенная авиастр.корп.5637
32. Тактическое ракетное вооружение2866
45. Уралвагонзавод1584
50. Радиоэлектронные технологии1365
86. РТИ565

Այս խորագրի վերջին նյութերը