Աշխարհ

27.07.2017 09:14


Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանին

Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Տաջիկստանին

Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը։ Հուլիսի 25-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Տաջիկստանի ընտրանին։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց 4:2 հաշվով։ Երկու գոլի հեղինակ դարձավ Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի ընկան Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը։

Երրորդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանու հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին, ժամը 19:30-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 18. Էրիկ Ազիզյան, 8. Միհրան Պետրոսյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 21. Արմեն Հովհաննիսյան,

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 5. Միխաիլ Մուրադյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լևոն Ղարիբյան, 22. Աբրահամ Պորտուգալյան,

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան

Այս խորագրի վերջին նյութերը