Ողբերգական վթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում BMW մակնիշի 15 GC 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի օդանավակայանի մոտ դեռևս անհայտ պայամաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Փաստի առթիվ Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ: Այս պահին փրկարարները ու ոստիկանները ավտոմեքենայի տակից փորձում են դուրս բերել կնոջ դին:
Հավաքվածներն ասում էին, որ մահացածներն են Կապան քաղաքի բակիչներ՝ 36-ամյա Դավիթ Ավետիսյանը և 42-ամյա Արմինե Մուսախանյանը։Վերջինս աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես գործավար։
Ողբերգական վթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:15-ի սահմաններում BMW մակնիշի 15 GC 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի օդանավակայանի մոտ դեռևս անհայտ պայամաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Փաստի առթիվ Կապանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ: Այս պահին փրկարարները ու ոստիկանները ավտոմեքենայի տակից փորձում են դուրս բերել կնոջ դին:
Հավաքվածներն ասում էին, որ մահացածներն են Կապան քաղաքի բակիչներ՝ 36-ամյա Դավիթ Ավետիսյանը և 42-ամյա Արմինե Մուսախանյանը։ Վերջինս աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես գործավար։
Մանրամասները՝ shamshyan.com-ում։