Turkish Airlines ընկերության օդանավը պոչամասի վնասվածքներ է ստացել Ստամբուլի օդանավակայանում մեկ այլ օդանավի հետ բախվելու հետեւանքով:
Պորտալի տեղեկություններով՝ ղազախստանյան Scat ավիաընկերության օդանավը, որը Աքթաու էր թռչում, Աթաթյուրքի միջազգային օդանավակայանի թռիչքուղում գետնի վրայով էր ընթանում: Այդ նույն ժամանակ թուրքական ավիաընկերության օդանավը օդանավակայանի շենքից քարշակով տարվում էր թռիչքուղի: Ղազախական օդանավը բախվել է թուրքականի պոչին, հայտնում է News.am-ը:
Turkish Airlines օդանավի թռիչքը չեղյալ է համարվել, 286 ուղեւորները Թայբեյ են մեկնել ուրիշ օդանավով:
Ստամբուլի օդանավակայանում օդանավեր են բախվել

Աղբյուրը՝ Artsakhpress.am