Կասեցվել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման փորձը
Հունվարի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ներկրման փորձը:
Երևան քաղաքի բնակիչ Արկադի Էդուարդի Պետրոսյանի կողմից ստացված բեռի բամբակյա մանրաթելերի կծիկների երկու պարկերում հայտնաբերվել են չհայտարարագրված երկու պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված 3,014 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնց արժեքը կազմում է մոտ 25 միլիոն դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն