Աշխարհ

28.07.2017 09:28


Թուրքիայում գործող արտակարգ դրության ընթացքում բանվորների մահացության դեպքերն աճել են

Թուրքիայում գործող արտակարգ դրության ընթացքում բանվորների մահացության դեպքերն աճել են

Թուրքիայի աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության հարցերով զբաղվող խորհրդի (İSİG) տվյալներով վերջին տարվա ընթացքում Թուրքիայում մահացել է ամենաքիչը 1963 բանվոր:

Ըստ թուրքական «diken» պարբերականի՝ բանվորների 25 տոկոսը մահացել են ավտովթարների, 18 տոկոսը՝ փլուզումների, 17-ը տոկոսը՝ վայր ընկնելու հետևանքով:

Բանվորների մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են շինարարական (449 հոգի), գյուղատնտեսական (360), բեռնափոխադրման (287), առևտրի (126) ոլորտներում:

Բանվորների մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ստամբուլում (213), Քոջաելիյում (89), Բուրսայում (88), Անթալիայում (78):

2016թ. հուլիսից մինչև մինչ այս տարվա նույն ամիսը մահացած բանվորներից 51-ը անչափահաս են եղել, իսկ 74-ը փախստական:

Շեշտվում է, որ բանվորների մահացության դեպքերը աճել են հատկապես 2016թ. հուլիսի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մի քանի անգամ հայտարարված արտակարգ դրության պայմաններում։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը