Աշխարհ

28.07.2017 10:38


ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերը համալրվում են «Վերբա» համալիրներով

ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերը համալրվում են «Վերբա» համալիրներով

ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերը համալրվում են «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով: Ստորաբաժանումների մեծ մասը արդեն սպառազինվել են այդ համալիրներով: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

«Հիմա ավարտվում է չորրորդ սերնդի «Վերբա» ԶՀՀ-ների մատակարարումը օդադեսանտային ուժերին: Ներկա պահին օդադեսանտային ուժերի բոլոր դիվիզաները համալրված են այդ համալիրներով, հիմա ընթանում է այդ համալիրներով առանձին դեսանտագրոհային բրիգադների պլանային համալրումը»,-նշել է Սերդյուկովը:

Ավելի վաղ «Վերբա» համալիրները արտադրող ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ին արդեն մատակարարվել է համալիրների 10 բրիգադային կոմպլեկտ: Դրանք մատակարարվել են 2 տարբերակներով՝ ցամաքային ուժերի համար նախատեսված բրիգադային կոմպլեկտներով և օդադեսանտային ուժերի համար նախատեսված դիվիզիոնային կոմպլեկտներով:

Այս համալիրներից մատակարարվել են նաև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը հայտնել է, որ Հայաստանը նույնպես ձեռք է բերել «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

Այս խորագրի վերջին նյութերը