Աշխարհ

27.07.2017 22:53


Ռուսաստանում մահացած են գտել Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանին

Ռուսաստանում մահացած են գտել Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանին

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գորյաչիյ Կլյուչ քաղաքում մահացած են գտել հայազգի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանին։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Գորյաչիյ Կլյուչի քաղաքապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվությանը։

29-ամյա մարզիկն օրեր առաջ դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նրա մարմինը հայտնաբերել են գետում։

Պետրոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը