Աշխարհ

28.07.2017 19:30


ՖԻՖԱ-ն Թուրքիային կտուգանի 13000 շվեցարական ֆրանկով

ՖԻՖԱ-ն Թուրքիային կտուգանի 13000 շվեցարական ֆրանկով

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հրապարակել է ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների ցանկը, որոնք կպատժվեն 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումների ընթացքում ծագած խնդիրների և տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի համար:

Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այդ համատեքստում ՖԻՖԱ-ն Թուրքիային 13.000 շվեցարական ֆրանկով (շուրջ 48.000 թուրքական լիրա կամ 13.500 ԱՄՆ դոլար) տուգանելու որոշում է կայացրել: Պատճառը ՖԻՖԱ-ի 2018թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլում Ուկրաինայի, Կոսովոյի և Ֆինլանդիայի թիմերի մասնակցությամբ Թուրքիայում անցկացված հանդիպումների ժամանակ գրանցված անկարգություններն են:

Մասնավորապես, 2016թ. հոկտեմբերի 6-ին կայացած Թուրքիա-Ուկրաինա խաղի ընթացքում տրիբունաներից նետված շշերի և երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու համար Թուրքիան կտուգանվի 3000 ֆրանկով, 2016թ. նոյեմբերի 12-ին կայացած Թուրքիա-Կոսովո խաղի ընթացքում տրիբունաներում հայտնված անհարիր պաստառների համար՝ 5000 ֆրանկով, իսկ 2017թ. մարտի 24-ին կայացած Թուրքիա-Ֆինալանդիա խաղի ընթացքում երկրպագուների՝ խաղադաշտ ներխուժելու, տրիբունաներից նետված պայթուցիկների և երկու խաղակեսերի՝ նախատեսվածից ուշ սկսվելու համար՝ 5000 շվեցարական ֆրանկով:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը