Աշխարհ

28.07.2017 15:04


Քննարկվում է Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալու հարցը

Քննարկվում է Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալու հարցը

Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պայտրաս Աուշտրիավիչուսին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն տալու առաջարկություն է արել: Այս մասին տեղեկացնում է «Lietuvos žinios» պարբերականը:

Լիտվացի քաղաքական գործիչը նշել է՝ հնարավոր է Սահակաշվիլիին Լիտվայում կեցության իրավունք տալ:

«Սահակաշվիլին կարող է քաղաքական-վերլուծական և խորհրդատվական կազմակերպություն հիմնել, իսկ Լիտվայի քաղաքացիությունը նրան Եվրոպայում մնալու և աշխատելու հնարավորություն կընձեռնի»,-նշել է պատգամավորը:

Աուշտրիավիչուսը հավելել է, որ Լիտվայի քաղաքացիություն ստանալը բարդ է, սակայն՝ իրագործելի:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը