Սիրիայի կառավարական ուժերը մոտ են ԻՊ-ից ազատագրել Համայի վերջին խոշոր քաղաքը
Սիրիայի կառավարական ուժերը մոտ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի Համա նահագի վերջին խոշոր Աս-Սուխնա քաղաքը ազատագրելուն: razm.info-ն գրում է, որ այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել են իրենց ռազմական աղբյուրները:
Քաղաքի գրավումը Սիրիայի կառավարական ուժերին հնարավորություն կտա շարունակել իրենց առաջխաղացումը մինչև երկրի Դեր Զոր նահանգ և նահանգի կենտրոնի նույնանուն քաղաքը:Ներկայումս ԻՊ-ն Սիրիայի տարածքի հենց այդ հատվածներում է կենտրոնացել:Աս-Սուխնայից միչև Դեր Զոր քաղաք շուրջ 140 կմ է:
Ավելի վաղ՝ մարտին, Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ ԶՈւ աջակցությամբ կարողացել էին ԻՊ-ից կրկին ազատագրել Պալմիրա քաղաքը: Քաղաքի ազատագրումից հետո կառավարական ուժերը աստիճանաբար զարգացնում էին իրենց գրոհը նաև դեպի Աս-Սուխնա քաղաքի ուղղությամբ:
Պալմիրա-Աս-Սուխնա միջակայքում տեղակայված ԻՊ դիրքերի ուղղությամբ Միջերկրական ծովից թևավոր հրթիռներ էր արձակում նաև ՌԴ ԶՈւ-ն:
Վերջին շրջանում կառավարական ուժերը հաջողություններ են գրանցել և տարածքներ են վերցրել նաև քրդերի կողմից վերահսկվող Ռաքքայի շրջանի հարավում: Քրդական ուժերը գործում են ԱՄՆ աջակցությամբ և շրջափակել են ԻՊ զինյալներին Ռաքքա քաղաքում:
Ռաքքայի հարավում ամրապնդվելը և Աս-Սուխնա քաղաքի ազատագրումը կառավարական ուժերին հնարավորություն կտա հետագայում Դեր Զոր քաղաքը գրոհել մի քանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ հենց Աս-Սուխնա քաղաքի ազատագրման համար քաղաքի մերձակայքում գտնվող Սիրիայի կառավարական ուժերին օգնության հասնեն Ռաքքայի շրջանի հարավում հաստատված ստորաբաժանումները:
Սիրիայի կառավարական ուժերը մոտ են ԻՊ-ից ազատագրել Համայի վերջին խոշոր քաղաքը
Սիրիայի կառավարական ուժերը մոտ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի Համա նահագի վերջին խոշոր Աս-Սուխնա քաղաքը ազատագրելուն: razm.info-ն գրում է, որ այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել են իրենց ռազմական աղբյուրները:
Քաղաքի գրավումը Սիրիայի կառավարական ուժերին հնարավորություն կտա շարունակել իրենց առաջխաղացումը մինչև երկրի Դեր Զոր նահանգ և նահանգի կենտրոնի նույնանուն քաղաքը: Ներկայումս ԻՊ-ն Սիրիայի տարածքի հենց այդ հատվածներում է կենտրոնացել: Աս-Սուխնայից միչև Դեր Զոր քաղաք շուրջ 140 կմ է: