Հայաստանում հեղափոխական փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Դա հասկացան անգամ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը 2008-ից հետո, բայց քանի որ նրանք իրենց էությամբ ապաքաղաքական են ու պլուտոկրատիկ, ուստի խայտառակ ձախողումների ենթարկվեցին և՛ արտաքին քաղաքականության, և՛ տնտեսության մեջ արված «հեղափոխական» քայլերում։
Նշածս ոլորտներում, իրոք, հեղափոխականություն որդեգրվեց։ Արդյունքներն ակնհայտ են. «հեղափոխություն վերևից» օպերացիան հիմնականում ավերածությունների հանգեցրեց։ «Ֆուտբոլային դիվանագիտություն» բառակապակցությունն այլևս հայհոյանքի պես բան է դարձել, իսկ տնտեսական անկման «մոնումենտալ» մարմնավորում Տիգրան Սարգսյանը խփեց կառավարչական ֆիասկոների բոլոր ռեկորդները՝ 14,4 տոկոսանոց տնտեսական անկմամբ։
Ինչ վերաբերում է իշխանության քաղաքական բնույթի «բարեշրջումներին», ապա դրանք առավելապես թամաշայական ոճի մեջ էին՝ նախագահ Սարգսյանի հինգժամյա «մարզահամերգային» քննարկումներ կուսակցական «կորիֆեյների» հետ, «կաշառակեր դասախոսներ» թրիլլերի ցուցադրում մայրաքաղաքի փողոցներում ու էլի մի քանի ժամ քննարկում Արշակ Սադոյանի հետ, բայց արդեն Հանրային խորհրդի ֆորմատով։
Մի խոսքով, Սերժ Սարգսյանի մոտ նորմալ համակարգ ստեղծելը չստացվեց և չէր էլ կարող ստացվել, բայց սույն հոդվածի նպատակն այդ ամենի պատճառները ներկայացնելը չէ։ Կարծում եմ, որ Սարգսյանի մասով ամեն ինչ շատ պարզ է։ Ուշագրավն այստեղ այն է, որ նույնիսկ կևորկովյան դպրոցն անցած նախկին կոմսոմոլներն զգացին հանրության հեղափոխական տրամադրություններն ու իշխանությունը պահելու նպատակով ցանկացան ձևական բաներ անել այդ ուղղությամբ, բայց իրեն իշխանության այլընտրանք ներկայացնող Լևոն Տեր-Պետրոսյանը հետընտրական փուլում դարձավ հակահեղափոխականության դրոշակակիրը՝ «Աղվեսի քիթը խաղողին չի հասնում՝ ասում է՝ խակ է» թեմայով։
ՀՀ առաջին նախագահը կամաց-կամաց վերածվեց Սերժ Սարգսյանի տխրահռչակ «ֆուտբոլը» ողջունող գրասենյակի ղեկավարի, ում միակ ներքին ափսոսանքը թերևս այն էր, որ ի՛նքը չի դիմավորելու Գյուլին, և ի՛նքը չի ստանալու Նոբելյան մրցանակը։
Անշու՛շտ, ժանրի կանոնների շրջանակներում ողջունելուց բացի Տեր-Պետրոսյանը պետք է պահանջեր նույն այդ Սարգսյանի հրաժարականը։ Ողջունել նրա «նախաձեռնողական» քայլերն ու հրաժարական պահանջել։ Ողջունել ու պահանջել։ Անընդհա՛տ ...
Հայկական կղերապահպանողականության էությունը
Շատերը միայն հիմա են հասկացել, որ ՀՀ առաջին նախագահն այն գործիչը չէր, ինչպիսին իրենք էին պատկերացրել։ Բայց դա ա՛յդ մարդկանց խնդիրն է։ Տեր-Պետրոսյանը միշտ էլ «էջմիածնական միաբան» է եղել ու չի փորձել այլ կերպ ներկայանալ։ Կղերապահպանողական փիլիսոփայությունը նրա միակ դավանանքն է։ Այդ դավանանքը կյանքի բոլոր իրավիճակներում ենթադրում է անընդհատ հետ քաշված վիճակ, անընդհատ զիջում, հակահեղափոխականություն, հնազանդություն և, բնականաբար, անընդհատ պարտություն։ Կղերապահպանողականն ունի իր կարծրացած պատկերացումները և չի շեղվում դրանցից կյանքի բոլոր դեպքերում։ Ներկայացնեմ կղերապահպանողականության քաղաքական դրսևորումները գործողության մեջ։
1.Պատերա՞զմ է, ուրեմն պետք է թշնամուց շուտափույթ և ամեն գնով հաշտություն խնդրել։
2.Ադրբեջանի հետ բանակցություննե՞ր են, ուրեմն պետք է շուտափույթ զիջել ու լավ ապրել՝ «Հետո՞ ինչ, որ հաղթել ես» բացատրությամբ: «Ղարաբաղի հարցում մեր դեմ է միջազգային ողջ հանրությունը, և մենք ժամանակ ձգելու ռեսուրս չունենք»,- 1997-ին գուժում էր ղարաբաղյան շարժման միջոցով իշխանության եկածը։ «Մեդվեդևը, Օբաման ու Սարկոզին որոշել են։ Ղարաբաղը ծախած պրծած է»,- նույն ոճի մեջ արտահայտվում է ՀԱԿ առաջնորդն այսօր։
3.Թուրքիան չափերով մեծ և եղեռն իրականացրած հարևա՞ն է, ուրեմն պետք է նրա հետ արագ լեզու գտնել ու չգրգռել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանելով արտաքին քաղաքականության օրակարգից, որ կրկին լավ ապրես (փաստորեն, մեր լավ ապրելու բանալիներն, ըստ կղերապահպանողականների, թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքում են, բայց այդ «հոգևորականները» չեն կարողանում հիմնավորել, թե ինչու պետք է մեր հարևանները շահագրգռված լինեն մեր լավ ապրելու մեջ, մանավանդ որ ամեն օր խոսում են իրենց ոտքերը Սևանում լվանալու, Նախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապ ունենալու և մեզ «լավ» ապրեցնելու այլ ծրագրերից)։
4.Հայտնի ուժերը հրաժարականի պահա՞նջ են ներկայացրել, ուրեմն պետք է արագ լքել նախագահական պալատը (Թե ասա՝ ա՛յ «Բուդո», ինչո՞ւ կրակեցիր մեքենայիդ վրա։ Չէիր հասկանո՞ւմ, որ «էջմիածնական միաբանը» հրաժարականի տեքստը վաղուց էր գրել՝ «էն գլխից»)։
5.Ոստիկանական ուժերը մարտի 1-ին գազանաբար հարձակվե՞լ են կողմնակիցներիդ վրա, ուրեմն նստիր տանը և սպասիր. չէ՞ որ անվտանգության երաշխիքներ իշխանությունները քեզ չեն տալիս։ Կարելի է գործընթացին մասնակցել նաև բջջայինով («Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»)։ Այդ ընթացքում կկազմաքանդվի՞ ավազակապետական բուրգը՝ կհայտարարես, որ ժողովուրդը հաղթանակ տարավ, ու սպիտակ ձիու վրա նստած կմտնես նախագահական պալատ՝ վերականգնելով «բուրբոնական» կարգը։ Ուժո՞վ կճնշվի ընդվզումը՝ միայն ուշ գիշերվա կողմերը կոչ կանես, որ մարդիկ ցրվեն տներով, քանի որ արտակարգ դրություն է հայտարարվել։
6.Նախագահի թեկնածու մրցակիցդ առավելապես մարտի 1-ի շնորհիվ հայտնվել է Բաղրամյան 26-ո՞ւմ, ուրեմն համակերպվի՛ր այդ փաստի հետ ու որպեսզի լավ ապրես, պեղի՛ր պատմության էջերն ու այնտեղից գտիր փառամոլ Եղիազար Այնթապցու «լուսապայծառ» կերպարին վերաբերող անցքերն ու մեր օրերի «Այնթապցուն» առաջարկիր «էջմիածնական միաբան» դառնալ հանուն «պետական շահի»։
Նկատենք, որ էջմիածնական միաբան լինելն ամենաբնական հոգեվիճակն է կղերապահպանողական մտածողության տեր անձանց համար։ Նրանք միշտ սովոր են վերադասի ներքո հլու-հնազանդ ապրելու՝ լինեն այդ վերադասները վեզիրի, սուլթանի, բդեշխի, գզիրի, գենսեկի, օզալների, համաշխարհային հանրության, մեդվեդևների, գյուլերի, ընտրակեղծիքներով հաղթածի կամ Եղիազար Այնթապցու տեսքով։
Կղերապահպանողականը չի ուզում գիշերը լարված ժամանակ անցկացնել ու քննարկել, ասենք, Մարտակերտի ճակատում տիրող իրավիճակը։ Նրան հանգիստ է պետք։ Զորքը, զենքը, հաղթանակած բանակի տանկերի շարժիչների ձայներն այնքան խորթ են կղերապահպանողականին, որ ռացիոնալ պրիզմայով չես կարող դա ընկալել։ Դրա համար պետք է «միաբա՛ն» լինել։
Սա հարյուրամյակների պատմություն ունեցող մեր ներքին հիվանդություններից է, որը կոչվում է պետության և հաղթանակների բերկրանքի բացակայություն։ Այդ հիվանդությունը հնարավոր է բուժել և իսպառ ոչնչացնել միայն անկախ պետության պայմաններում, բայց մենք դեռ այնքան թույլ ենք ու մանուկ, որ «կղերն» իրեն զգացնել է տալիս ու կարողանում իրենով վարակել հազարավորներին։
Ավելորդ չէ նշել, որ կղերապահպանողական մտածողությունն էր պատճառը, որ 1915-ին շատերը`
1.չդիմադրեցին թուրքական ֆաշիզմին ու կոտորվեցին,
2.1988-ին արցախյան խնդրի լուծումը տեսնում էին բացառապես կենտկոմին նամակներ գրելու միջոցով, ինչպես որ ժամանակին սուլթանից էին արդարություն հայցում, իսկ երբ տեսան, որ նամակով չի լուծվելու հարցը, 1992-ին անմիջապես կողմ արտահայտվեցին Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, որ «լավ» ապրեն և այլն։
Արդ, կղերապահպանողական մտածողությունը պետականազուրկ ազգի դավանանք է, որը պետք է տեղ չունենա անկախ Հայաստանում։ Քանի դեռ այդ փիլիսոփայությունը մեզանում հետևորդներ ունի, նշանակում է՝ մեր հանրային օրգանիզմը հիվանդ է ինքնաոչնչացնող ախտով։
Լևոն Տեր-Պետրոսյանի իրական դեմքը
Այնպիսի կղերապահպանողական գործիչ, ինչպիսին Լևոն Տեր-Պետրոսյանն է, չէր կարող հեղափոխական շարժում ղեկավարել ո՛չ 1988-ին, ո՛չ 2008-ին։
88-ի շարժման լիդերը Վազգեն Մանուկյանն էր, ով, սակայն, չուներ Տեր-Պետրոսյանի հռետորական հատկանիշներն ու ձևակերպումներ տալու կարողությունը, ինչպես նաև չէր տիրապետում թիմային խոհանոցին և մարդկային հարաբերություններում համախմբող ֆունկցիան չէր իրականացնում։ Արդյունքում Տեր-Պետրոսյա՛նն էր ընկալվում որպես «Ղարաբաղ» կոմիտեի լիդեր, քանի որ նա՛ էր հանրահավաքների մասնակիցներին տեղ հասցնում կոմիտեում ծնված որոշումները։
Տեր-Պետրոսյանը հետագա լիդերությունը վերցրեց նաև այլ պատճառով։ Նա լավագույն ֆիգուրն էր, ում օրոք կարելի էր անցկացնել պետական գույքի սեփականաշնորհումը. ՀՀՇ-ի վերածվող կոմիտեում և դրան կից խմբերում արդեն առել էին իշխանության գալու հոտը, և նրանց ձեռնտու էր «միաբան» գործիչը որպես լիդեր, այլ ոչ թե Վազգեն Մանուկյանը։ Ասել է թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ թիմի ու հանրության միասնական լիդերը։ ՀՀ առաջին նախագահական ընտրությունների արդյունքները տպավորիչ էին՝ ավելի քան 80 տոկոս ձայն մի թեկնածուի օգտին։
Տեր-Պետրոսյանն այդքան ձայն հավաքեց 1991-ի ընտրության ժամանակ նաև այն պատճառով, որ իր մտածողությամբ առավելագույնս համապատասխանում էր մեր ժողովրդի հոգեկերտվածքին. ընտրողներն իրենց նմանությամբ նախագահ ընտրեցին։
Բանն այն է, որ կղերապահպանողական էր նաև ժողովրդի մեծ մասը, քանի որ առնվազն 600 տարի դաստիարակվել էր այդ արժեհամակարգով։ Եվ այդ պատճառով է, որ Վազգեն Մանուկյանը և մյուսները մեծ հաշվով խաղից դուրս մնացին։ Մեր ազգն ուզում էր Ազատության հրապարակում հանրահավաք անել, վերևներին նամակ գրելով Ղարաբաղը ստանալ, բանակում չծառայել, չկռվել և «Ջերմուկ» ծախելով հանգիստ ապրել, բայց միևնույն ժամանակ լուծել նաև իր դարավոր խնդիրները։ Դա հենց կղերապահպանողականության կենցաղային դրսևորումներից էր, որի շահերի քաղաքական արտահայտիչը դարձավ Տեր-Պետրոսյանը։
Կղերապահպանողականությանը խորթ են կռվելը, զենքի ուժով հայրենիք պահելը և այլն, բայց քանի որ 88-ի շարժումն իրոք համազգային էր, ուստի ժողովրդի «որձ» շերտն էլ դոմինանտ դեր ուներ և հայտնվել էր կառավարման վերին օղակներում։ Անկախության հենց սկզբնական շրջանից տեղի ունեցավ ուժերի բնական դերաբաժանում. «կղերը» «Կոմսոմոլսկայա պրավդային» հարցազրույցներ էր տալիս ու դեմ չէր Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս տեսնելուն ու հանգիստ ապրելուն, իսկ «որձերը» բուն կռվի դաշտում էին։ 88-ի էներգետիկան այնքան մեծ էր, որ արցախյան պատերազմի հաղթական ելքն անխուսափելի էր։ Հենց որ կռիվն ավարտվեց, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Պատերազմի բովով անցած ուժերն իրենց գործն ավարտել էին և նախաձեռնեցին «էջմիածնական միաբանի» հեռացման գործընթացը։ «Կղերին» հեռացնելուն պատրաստ էր նաև ժողովուրդը, որի մեծամասնության մի փոքր «որձացմանը» նպաստել էր նաև պատերազմի հաղթական ելքը։
Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին, ով ղեկավարել էր պաշտպանական գերատեսչությունը կռվի ամենապատասխանատու պահերին, չհաջողվեց 1996-ին Տեր-Պետրոսյանին հեռացնել դրսից (ՀՀ առաջին նախագահի կողքին այդ ժամանակ կանգնած էր արցախյան պատերազմի «որձական» էլիտայի մեծ մասը), բայց «կղերն», ի վերջո, հեռացվեց նույն այդ արցախյան պատերազմի բովով անցածների՛ միջոցով։ Ինքնին հասկանալի է, որ «կղերը» բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում մշտապես պարտվում է զինվորականությանը, և Հայաստանը բացառություն չէր։
Քանի դեռ պատերազմ էր գնում, մեր ներքին կյանքում բան չէր կարող փոխվել։ Բայց պարզ էր, որ զինվորական էլիտան խաղաղության հաստատումից հետո չէր հանդուրժելու պատերազմի տարիները ղեկավարած «խաղաղության աղավնուն»։ Կռվի ժամանակ «որձերի» ուժերը կենտրոնացած էին Արցախում, և «կղերն» իրեն թագավոր կարող էր զգալ, բայց զինադադարից հետո վերջինիս ցույց տվին իր իսկական տեղը։ Եվ իզուր էր «միաբանն» իր հրաժարականի ելույթում փորձում ազդել ժողովրդի «իգական» բնազդների վրա՝ նշելով, թե «խաղաղության» կուսակցությունը հեռանում է։ Ասել է թե՝ հարա՜յ, հասե՜ք, գալիս է «պատերազմի» կուսակցությունը։ Լսողն ո՞վ էր։ Նույնիսկ տասը մարդ այդ օրերին հրապարակներում ինքնաբուխ չվանկարկեց «Լե՛-վո՛ն, մի՛ հեռացիր»։ Պարադոքս է, բայց փաստ, որ իրենց «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ համարողներն ակամայից պատերազմ են քարոզում, բայց դա ներկայացնում են խաղաղասիրության լույսի ներքո։ Ինչևէ։
Ահա նմանատիպ և այլ նրբությունները հաշվի չառնելով՝ նախկին հեղափոխության շրջանը սխալ վերլուծության էր ենթարկվել շատերի կողմից, և 2008-ից հետո ստեղծված իրավիճակի այժմյան հիասթափությունների համար Տեր-Պետրոսյանի երբեմնի համակիրները պետք է մեղադրեն իրենց, այլ ոչ թե ՀԱԿ առաջնորդին. նա նվագում է այնքան, որքան կարողանում է։
2008-ի պարտությունն, ըստ այդմ, անխուսափելի էր, իսկ պայքարը՝ կասելի։ Մեքենա վարելիս հնարավոր չէ արագության և արգելակի սեղմակները միաժամանակ օգտագործել։ Դրանք միմյանց հակադիր ֆունկցիաներ ունեն։ Ու որքան էլ բարձր լինի մեքենայի արագության հնարավորությունը, արգելակի կիրառումը չի թողնի տեղից շարժել այն, բայց մեքենայի մեջ գտնվողներին կթվա, թե ուր որ է՝ իրենք պոկվելու են առաջ, քանի որ շարժիչն այդ ընթացքում ահավոր աղմուկ կբարձրացնի՝ շարքից դուրս գալու հեռանկարով։ Մոտավորապես այս վիճակն էր վերջին նախագահական ընտրություններում։ Իսկ թվացյալ հաղթանակի և արագությամբ առաջ պոկվելու տպավորությունը ստեղծվել էր հեղափոխական մեքենայի «շարժիչի՛» աղմուկի պատճառով։ Ընդամենը։
Նորը միշտ չէ, որ լավ մոռացված հինն է լինում
Երբ խոսք է գնում 2008-ի նախագահական ընտրությունների և դրա արդյունքների մասին, շատերն այն կարծիքն են արտահայտում, որ դա հեղափոխական, ժողովրդավարական և համաժողովրդական հուժկու ալիք էր, որն ուժով ճնշվեց։ Սակայն դա այդպես չէ։ Ուժով ճնշելու պահով համաձայն եմ, բայց 2008-ինը հուժկու ալիք անվանել չի կարելի, քանի որ իշխանությունն անցկացրեց ի՛ր ուզած մոդելը։ Դա էլ հենց ապացուցում է, որ ալիքը հուժկու չէր, ինչպիսին որ մենք ունեցել ենք, օրինակ, 1988-ին։ Հուժկուն չէին կարող ցրել ո՛չ ոստիկաններով, ո՛չ բանակով, ո՛չ էլ առանձին անհատների բանդաներով։
Եթե երկու տարի առաջ տեղի ունեցածը հեղափոխական, ժողովրդավարական և համազգային բնույթի շարժում լիներ, ապա մենք ականատեսը կլինեինք նոր արժեքների ի հայտ գալուն, իսկ համաժողովրդական շարժումը կմիավորեր հանրության բոլոր շերտերին։ Այնինչ վերադարձն ազդարարող իր առաջին ելույթում Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքը չի փոխվել, ու առաջվա պես կարծում է, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք փուլային տարբերակով, ապա զարգանալու շանս չենք ունենա։Արցախի խնդրի լուծման տերպետրոսյանական պատկերացումների շրջանակներում հայկական զորքերը պետք է դուրս գային ազատագրված տարածքներից, իսկ ԼՂՀ կարգավիճակը մնար առկախ, իսկ թե ի՞նչ կլիներ դրանից հետո, և ինչու՞ պետք է Ադրբեջանը բարի կամք դրսևորեր ու Զանգեզուր կամ Սևան չմտներ, կամ ո՞վ է տեսել, որ հողը տաս «երաշխիքի» թղթի դիմաց ու սպասես քո քնած սպային գլխատողի ողորմածությանը, մինչ օրս որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։ «Միջազգային հանրությունը թույլ չի տա»,- «հիմնավորում» են «անգլիական նավերի» սիրահարները։ Նման անհեթեթ փաստարկ կարող են ներկայացնել միայն կղերապահպանողական մտածողության տեր մարդիկ, ում նախնիները կոտորվեցին երիտթուրքերի ձեռքից՝ միջազգային ուժերի վրա հույսները դրած։Նրանք չէին հասկանում, որերիտթուրքերն ամեն դեպքում հայերին կոտորելու որոշում էին ընդունել, և միայն դիմադրությամբ էր հնարավոր կանխել Ցեղասպանությունը, և քո հնազանդ կեցվածքը չէր փոխելու թալեաթների դիրքորոշումը, ինչպես որ այսօր «Եղիազար Այնթապցուն» հնազանդվելը չի փոխում վերջինիս վերաբերմունքն «էջմիածնական միաբանների» կեցվածք ընդունած Տեր-Պետրոսյանի նկատմամբ. բռնությունները շարունակվում ու ավելի լկտի տեսք են ստանում՝ հերթական կեղծված ընտրությունների, շարժման գլխավոր շեփորահարին 7 տարի ազատազրկելու և այլնի տեսքով։
Թուրքիայի և Ադրբեջանի մասով ունեցած ՀԱԿ առաջնորդի տեսակետներով պայմանավորված՝ տարածված կարծիք կա, թե Լ. Տեր-Պետրոսյանն ապազգային գործիչ է։ Համաձայն չեմ։ Ճիշտ հակառակը։ ՀՀ առաջին նախագահին ես համարում եմ խոր ազգային գործիչ, ում կղերապահպանողական մտածողությունը, սակայն, հակապետական և հակազգային (իր իսկ կողմից չգիտակցված) բնույթ ունի։ Նրա կարծիքով միայն կղերապահպանողական մտածողությամբ է հնարավոր փրկել ազգին։ Բայց փորձը ցույց է տալիս, որ նման մոտեցմամբ տուժում է և՛ ազգը, և՛ պետությունը։ «Կղերն» այդպես չի ուզում։ Այդպես ստացվում է. ուզում են լավ բան անել, բայց ստացվում է ինչպես միշտ։ Դրա համար էլ շատերը, չխորանալով առաջին նախագահի քայլերի բուն դրդապատճառների մեջ, նրան անվանում են ապազգային։ Բայց ինչպես ասացի, «շան գլուխը» լրիվ ուրիշ տեղ է թաղված։
1915-ի հետ կապված ավելացնենք, որ հարյուրամյակներով պետություն չունենալն ու կղերապահպանողական հոտային կենսակերպը մեզ զրկել էր անգամ ինքնապաշտպանական բնազդից։ Սա՛ է ճշմարտությունը։ Կղերականները դավաճան չեն։ Նրանք պետության բացակայության կենդանի վկաներն են, որոնց չի կարելի անկախ Հայաստանում պետություն ու ազգ կառավարելու վստահության մանդատ տալ։ Ու քանի որ մենք արդեն ունենք անկախ պետություն, որը թեկուզ մեծ ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հաղթանակ է տոնել, ուստի 2008-ին չէինք կարող վերադառնալ կղերական կառավարմանը։ Պատահական չէ, որ պատերազմի տարիների ամենագորշ ու պատերազմի թեժ օրերին մոսկվաներում գտնվող գործիչն անգամ 2008-ի նախագահական ընտրություններում հաղթում է հռետորության արվեստին փայլուն տիրապետող «կղերին»։ «Միաբանները» միշտ էլ լավ են ճառել ...
Ներկայում ստեղծված իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ մի կողմում կլանաօլիգարխիկ իշխանությունն է, որը երկիրը տանում է դեպի անդունդ, իսկ ընդդիմադիր բևեռում՝ «կղերը», որի գոյությունը «նոնսենս» է ժամանակակից որևէ պետության համար։ Նշանակում է, որ մենք դեռ չենք բուժվել և նշյալ ուժերին այլընտրանք ստեղծելն օրվա հրամայականն է։ Ինչևէ։
Ի դեպ, Արցախի հարցի շուտափույթ լուծմամբ (նույնն է թե՝ շուտափույթ հանձնում և կապիտուլյացիա) միայն բոլոր ներքին խնդիրների (սոցիալական, տնտեսական, կոռուպցիայի և այլն) հաղթահարումը պայմանավորելը նույնպես անուղղակիորեն հակաղարաբաղյան ֆոն էր տալիս 2008-ի լևոնական շարժմանը։ Ստացվում էր, որ մարդը վատ է ապրում, քանի որ Արցախի խնդիրը չի լուծվել. հենց հողերը տանք, լավ կապրենք։ Այդ բանաձևն, իմիջիայլոց, քարոզվել էր երկար տարիներ, և 2008-ին եկել էր էլեկտորալ «օգուտներ» քաղելու ժամանակը։ «Լուծող» Տեր-Պետրոսյանը մարդկանց մոտ ընկալվում էր որպես «չլուծող» ու ղարաբաղցի իշխանության հակակշիռ։ Ընտրողներից շատերի շրջանակներում հակադրման սխեման պարզեցվում էր ընդհուպ մինչև «հայաստանցի-ղարաբաղցի» անտագոնիզմի հարթություն։ «Միաբանի» պրոպագանդիստական մեքենան աշխատում էր գիշեր ու ցերեկ։
Եվ այս մոտեցումը համարել նոր, հեղափոխական, ժողովրդավարական և, առավել ևս, համաժողովրդական՝ նշանակում է վարկաբեկել նշված երևույթները։
Հեղափոխությունը հնի ու նորի պայքարն է, որտեղ անխուսափելի է նորի հաղթանակը։ Այդ ի՞նչ «նոր» ալիք էր, որ չկարողացավ հաղթել ոտքից գլուխ փտած կլանաօլիգարխիկ համակարգին։ «Հաղթելու ենք» կարգախոսը վերածվեց պարտության քայլերգի։
Այդ ի՞նչ «հեղափոխություն» էր, որը ոչ մի սոցիալական կարգախոս կամ գաղափար չծնեց։ 2008-ից մեզ հիմնականում ժառանգություն մնաց «Լե՛-վո՛ն, նախագա՛հ» վանկարկումը, որն իր մեջ որևէ գաղափար չի պարունակում։ Անձը չի կարող գաղափար դառնալ։ Հետագայում Հայ ազգային կոնգրեսի վերածված շարժումն ընդհանրապես մարգինալացվեց՝ դառնալով հայտարարություններ տարածող գրասենյակ։
Այդ ի՞նչ համազգային կամ համաժողովրդական ալիք էր, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայություն անելով էր միայն պատկերացնում Հայաստանի զարգացումը, և այդ զարգացման գինը դիտում հող հանձնելն ու Ցեղասպանությունը Սփյուռքին «նվեր» տալը։ Տեր-Պետրոսյանն արդեն «մոռացել» էր «Մի՛-ա՛-ցո՛ւմ» վանկարկումը, որն այնքա՜ն էներգիա ուներ իր մեջ 88-ին։ Փաստորեն, եկել էր «Ա՛ն-ջա՛-տո՛ւմ» գոռալու ժամանակը։
Սրանք բոլորը Տեր-Պետրոսյանի շարժումը դեպի անխուսափելի պարտություն տանող կոդեր էին, որոնք, սակայն, շատերը չէին զգում։ Փաստորեն, նորանկախ Հայաստանի քաղաքական պրակտիկան ցույց տվեց, որ կղերապահպանողականությունն անզոր է անգամ փտախտով տառապող համակարգի դեմ, և առաջին իսկ ճնշման դեպքում վերադառնում է իր ակունքներին՝ «միաբանությանը»։ Պատահական չէ, որ իշխանափոխությունը չհաջողացնելուց հետո երիտասարդների «Հիմա» շարժումը Տեր-Պետրոսյանն առաջարկեց փոխարինել մի մարտավարությամբ, որը, պատկերավոր ասած, «Հետո» կարելի է վերնագրել։ «Կղերը» միշտ էլ հետոյի՛ կողմնակից է։ Այդ թեմայով վիճելը նրա հետ անիմաստ է։ Արձանագրենք միայն, որ «Հետո» շարժումը գլխավորելով՝ Տեր-Պետրոսյանն այժմ իրեն պահում է կղերապահպանողականության դասական ձևով և, ի պատիվ իրեն, հավատարիմ է մնում իր կենսափիլիսոփայությանը։
«Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»
Եվ այսպես, 2008-ին քաղաքական դաշտի դատարկության և համընդհանուր անապատացման ֆոնին մենք ականատեսը եղանք ոչ թե համաժողովրդական շարժման՝ դրա լայն իմաստով, այլ հայկական «Բուրբոնների» վերադարձին։ Ժողովրդի առկայությունը պետք է ապահովեր միայն «Ազգովի խնդրելու» արարը. տեսարանը տպավորիչ էր։ Տեղի ունեցավ փոխադարձ «գործիքավորում»։
Ինչպես պարզվեց, «Բուրբոնները» ոչինչ չէին մոռացել, բայց նաև ոչինչ չէին սովորել։ Նրանց հետաքրքրում էր միայն «սահմանադրական» (բուրբոնական) կարգի վերականգնումը, որը նշանակում էր աթոռների վերատիրացում։ Ուրիշ ոչինչ։
Պետությունը բուրբոններին, որտեղ էլ նրանք լինեն, սեփականություն է թվում։ Իսկ սեփականությունը միշտ նախագահ է ունենում՝ հիմնադիր նախագահ։ Բուրբոնների ականջներին հաճելի է «հիմնադիր նախագահ» ձևակերպումը, քանի որ դրա մեջ սեփականության, ժառանգականության՝ ի վերուստ տրվածի պես մի բան կա, որը չպետք է քեզնից վերցնեն երբեք (ինչպե՞ս կարելի է հիմնադրից խլել իր հիմնադրածը)։ Սա էլ ձեզ «Լևոնը գալիս է, որ ժողովրդավարություն հաստատի ու մի քանի տարուց հեռանա» ձևակերպման պատասխանը։ «Հիմնադիր» դիմելաձևը հանդուրժելն արդեն հուշում է այն մասին, որ պետությունը սեփականություն է ընկալվում, և ոչ միայն երեք, այլ տասներեք տարուց այդ «ՍՊԸ»-ի տերը որևէ պարագայում չի հեռանա իր «օֆիսից», մինչև որ զոռով չհեռացնեն, ինչին ականատես եղանք 1998-ին։
Մի հետաքրքիր դիտարկում. լինելով ծայրահեղ իշխանամոլ՝ Բուրբոնները մի թույլ տեղ ունեն։ Ուժի դեմ նրանք անմիջապես ընկրկում են, արագ լքում պալատը և հրաժարական տալով փորձում փախչել, ինչպես Լյուդովիկոս 16-րդը ֆրանսիական հեղափոխության օրերին փախավ Փարիզից։ Իշխանությունից հեռացվելուց հետո նրանց լեգիտիմության միակ աղբյուրը մնում է «հիմնադիր» լինելը, որը հույսի շող է դառնում նաև արքունիքի համար։ Բացի այդ, «Հիմնադիր» դիմելաձևը շոյում ու շոյել է բոլոր երկրների ու ժամանակների լյուդովիկոսների ականջները, և «մերոնք» բացառություն չեն։
Ինչ վերաբերում է բուրբոնների՝ իշխանության վերադառնալու տեխնոլոգիային, ապա պատմությունից հայտնի է, որ նրանք երբեք չեն կարողացել դա ինքնուրույն անել ու չեն կարողանալու։ «Հիմնադիրների» բնությունն է այդպիսին։ Նրանց կա՛մ տրվում է իշխանությունը ժառանգաբար, կա՛մ բերում են իշխանության (որպես կանոն՝ դրսի ուժերը), կա՛մ սեփական երկրի արտաքին պարտությունը նրանց տալիս է վերադառնալու հնարավորություն (ինչպես որ եղավ Նապոլեոնի դեպքում)։
Հիմա մեզզ մոտ էլ այնպես է ստացվել, որ հայկական «Բուրբոնների» մարտավարությունն ու ռազմավարությունը իշխանության համար մղվող պայքարում տեղափոխվել է արտաքին դաշտ, ինչպես որ իրենց ֆրանսիացի «կոլեգաներինը»՝ 19-րդ դարում։ Նրանք ուշի ուշով այժմ հետևում են արտաքին զարգացումներին, քանի որ այնտեղից է միակ շանսը սպասվում։ Կլինի շանս՝ լավ, չի լինի՝ «էջմիածնական միաբան» լինելը կա ու կա։
2008-ին Տեր-Պետրոսյանի վերադարձը բուրբոնականության դասական օրինակ էր։ Նրա շուրջն էին հավաքվել տարբեր «սորտի» բուրբոններ՝ նախկին պաշտոնյաներ, կոմունիստական շրջանի բուրբոնական գահաժառանգ և այլն։ Բոլորն էլ ուզում էին վերականգնել «բուրբոնական» կարգը։
Ինչ մնում է տերպետրոսյանական շարժման ժողովրդավարական բնույթին, ապա ասեմ, որ բուրբոններն իրենց էությամբ արդեն իսկ չեն կարող ժողովրդավար լինել, քանի որ նրանց միակ նպատակը բուրբոնական կարգի վերականգնումն է, որը ենթադրում է միապետություն, այլ ոչ թե ժողովրդի իշխանություն։
Այսպիսով՝ Լ. Տեր-Պետրոսյանն իր վերադարձի սկզբում և նախընտրական փուլում իրեն պահեց որպես դասական բուրբոն, իսկ հետընտրական շրջանում՝ որպես կղերապահպանողական գործիչ։ Նշվածից ելնելով՝ արդեն իսկ պարզ էր և է, որ 2008-ի բլիցկրիգը դատապարտված էր և է։ Դրսի ուժերի աջակցություն Տեր-Պետրոսյանը 2008-ին չուներ և, հետևաբար, չէր կարող գալ իշխանության որպես բուրբոն, իսկ արդյունք չարձանագրելուց հետո չի կարող հաղթել, քանի որ կղերապահպանողական մտածողության «էջմիածնական միաբան» է։
Հայկական «Բուրբոնները». ինչու՞ չստացվեց իշխանափոխությունը - 2
սկիզբը՝ տե՛ս
Հայաստանում հեղափոխական փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Դա հասկացան անգամ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը 2008-ից հետո, բայց քանի որ նրանք իրենց էությամբ ապաքաղաքական են ու պլուտոկրատիկ, ուստի խայտառակ ձախողումների ենթարկվեցին և՛ արտաքին քաղաքականության, և՛ տնտեսության մեջ արված «հեղափոխական» քայլերում։
Նշածս ոլորտներում, իրոք, հեղափոխականություն որդեգրվեց։ Արդյունքներն ակնհայտ են. «հեղափոխություն վերևից» օպերացիան հիմնականում ավերածությունների հանգեցրեց։ «Ֆուտբոլային դիվանագիտություն» բառակապակցությունն այլևս հայհոյանքի պես բան է դարձել, իսկ տնտեսական անկման «մոնումենտալ» մարմնավորում Տիգրան Սարգսյանը խփեց կառավարչական ֆիասկոների բոլոր ռեկորդները՝ 14,4 տոկոսանոց տնտեսական անկմամբ։
Ինչ վերաբերում է իշխանության քաղաքական բնույթի «բարեշրջումներին», ապա դրանք առավելապես թամաշայական ոճի մեջ էին՝ նախագահ Սարգսյանի հինգժամյա «մարզահամերգային» քննարկումներ կուսակցական «կորիֆեյների» հետ, «կաշառակեր դասախոսներ» թրիլլերի ցուցադրում մայրաքաղաքի փողոցներում ու էլի մի քանի ժամ քննարկում Արշակ Սադոյանի հետ, բայց արդեն Հանրային խորհրդի ֆորմատով։
Մի խոսքով, Սերժ Սարգսյանի մոտ նորմալ համակարգ ստեղծելը չստացվեց և չէր էլ կարող ստացվել, բայց սույն հոդվածի նպատակն այդ ամենի պատճառները ներկայացնելը չէ։ Կարծում եմ, որ Սարգսյանի մասով ամեն ինչ շատ պարզ է։ Ուշագրավն այստեղ այն է, որ նույնիսկ կևորկովյան դպրոցն անցած նախկին կոմսոմոլներն զգացին հանրության հեղափոխական տրամադրություններն ու իշխանությունը պահելու նպատակով ցանկացան ձևական բաներ անել այդ ուղղությամբ, բայց իրեն իշխանության այլընտրանք ներկայացնող Լևոն Տեր-Պետրոսյանը հետընտրական փուլում դարձավ հակահեղափոխականության դրոշակակիրը՝ «Աղվեսի քիթը խաղողին չի հասնում՝ ասում է՝ խակ է» թեմայով։
ՀՀ առաջին նախագահը կամաց-կամաց վերածվեց Սերժ Սարգսյանի տխրահռչակ «ֆուտբոլը» ողջունող գրասենյակի ղեկավարի, ում միակ ներքին ափսոսանքը թերևս այն էր, որ ի՛նքը չի դիմավորելու Գյուլին, և ի՛նքը չի ստանալու Նոբելյան մրցանակը։
Անշու՛շտ, ժանրի կանոնների շրջանակներում ողջունելուց բացի Տեր-Պետրոսյանը պետք է պահանջեր նույն այդ Սարգսյանի հրաժարականը։ Ողջունել նրա «նախաձեռնողական» քայլերն ու հրաժարական պահանջել։ Ողջունել ու պահանջել։ Անընդհա՛տ ...
Հայկական կղերապահպանողականության էությունը
Շատերը միայն հիմա են հասկացել, որ ՀՀ առաջին նախագահն այն գործիչը չէր, ինչպիսին իրենք էին պատկերացրել։ Բայց դա ա՛յդ մարդկանց խնդիրն է։ Տեր-Պետրոսյանը միշտ էլ «էջմիածնական միաբան» է եղել ու չի փորձել այլ կերպ ներկայանալ։ Կղերապահպանողական փիլիսոփայությունը նրա միակ դավանանքն է։ Այդ դավանանքը կյանքի բոլոր իրավիճակներում ենթադրում է անընդհատ հետ քաշված վիճակ, անընդհատ զիջում, հակահեղափոխականություն, հնազանդություն և, բնականաբար, անընդհատ պարտություն։ Կղերապահպանողականն ունի իր կարծրացած պատկերացումները և չի շեղվում դրանցից կյանքի բոլոր դեպքերում։ Ներկայացնեմ կղերապահպանողականության քաղաքական դրսևորումները գործողության մեջ։
1.Պատերա՞զմ է, ուրեմն պետք է թշնամուց շուտափույթ և ամեն գնով հաշտություն խնդրել։
2.Ադրբեջանի հետ բանակցություննե՞ր են, ուրեմն պետք է շուտափույթ զիջել ու լավ ապրել՝ «Հետո՞ ինչ, որ հաղթել ես» բացատրությամբ: «Ղարաբաղի հարցում մեր դեմ է միջազգային ողջ հանրությունը, և մենք ժամանակ ձգելու ռեսուրս չունենք»,- 1997-ին գուժում էր ղարաբաղյան շարժման միջոցով իշխանության եկածը։ «Մեդվեդևը, Օբաման ու Սարկոզին որոշել են։ Ղարաբաղը ծախած պրծած է»,- նույն ոճի մեջ արտահայտվում է ՀԱԿ առաջնորդն այսօր։
3.Թուրքիան չափերով մեծ և եղեռն իրականացրած հարևա՞ն է, ուրեմն պետք է նրա հետ արագ լեզու գտնել ու չգրգռել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանելով արտաքին քաղաքականության օրակարգից, որ կրկին լավ ապրես (փաստորեն, մեր լավ ապրելու բանալիներն, ըստ կղերապահպանողականների, թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքում են, բայց այդ «հոգևորականները» չեն կարողանում հիմնավորել, թե ինչու պետք է մեր հարևանները շահագրգռված լինեն մեր լավ ապրելու մեջ, մանավանդ որ ամեն օր խոսում են իրենց ոտքերը Սևանում լվանալու, Նախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապ ունենալու և մեզ «լավ» ապրեցնելու այլ ծրագրերից)։
4.Հայտնի ուժերը հրաժարականի պահա՞նջ են ներկայացրել, ուրեմն պետք է արագ լքել նախագահական պալատը (Թե ասա՝ ա՛յ «Բուդո», ինչո՞ւ կրակեցիր մեքենայիդ վրա։ Չէիր հասկանո՞ւմ, որ «էջմիածնական միաբանը» հրաժարականի տեքստը վաղուց էր գրել՝ «էն գլխից»)։
5.Ոստիկանական ուժերը մարտի 1-ին գազանաբար հարձակվե՞լ են կողմնակիցներիդ վրա, ուրեմն նստիր տանը և սպասիր. չէ՞ որ անվտանգության երաշխիքներ իշխանությունները քեզ չեն տալիս։ Կարելի է գործընթացին մասնակցել նաև բջջայինով («Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»)։ Այդ ընթացքում կկազմաքանդվի՞ ավազակապետական բուրգը՝ կհայտարարես, որ ժողովուրդը հաղթանակ տարավ, ու սպիտակ ձիու վրա նստած կմտնես նախագահական պալատ՝ վերականգնելով «բուրբոնական» կարգը։ Ուժո՞վ կճնշվի ընդվզումը՝ միայն ուշ գիշերվա կողմերը կոչ կանես, որ մարդիկ ցրվեն տներով, քանի որ արտակարգ դրություն է հայտարարվել։
6.Նախագահի թեկնածու մրցակիցդ առավելապես մարտի 1-ի շնորհիվ հայտնվել է Բաղրամյան 26-ո՞ւմ, ուրեմն համակերպվի՛ր այդ փաստի հետ ու որպեսզի լավ ապրես, պեղի՛ր պատմության էջերն ու այնտեղից գտիր փառամոլ Եղիազար Այնթապցու «լուսապայծառ» կերպարին վերաբերող անցքերն ու մեր օրերի «Այնթապցուն» առաջարկիր «էջմիածնական միաբան» դառնալ հանուն «պետական շահի»։
Նկատենք, որ էջմիածնական միաբան լինելն ամենաբնական հոգեվիճակն է կղերապահպանողական մտածողության տեր անձանց համար։ Նրանք միշտ սովոր են վերադասի ներքո հլու-հնազանդ ապրելու՝ լինեն այդ վերադասները վեզիրի, սուլթանի, բդեշխի, գզիրի, գենսեկի, օզալների, համաշխարհային հանրության, մեդվեդևների, գյուլերի, ընտրակեղծիքներով հաղթածի կամ Եղիազար Այնթապցու տեսքով։
Կղերապահպանողականը չի ուզում գիշերը լարված ժամանակ անցկացնել ու քննարկել, ասենք, Մարտակերտի ճակատում տիրող իրավիճակը։ Նրան հանգիստ է պետք։ Զորքը, զենքը, հաղթանակած բանակի տանկերի շարժիչների ձայներն այնքան խորթ են կղերապահպանողականին, որ ռացիոնալ պրիզմայով չես կարող դա ընկալել։ Դրա համար պետք է «միաբա՛ն» լինել։
Սա հարյուրամյակների պատմություն ունեցող մեր ներքին հիվանդություններից է, որը կոչվում է պետության և հաղթանակների բերկրանքի բացակայություն։ Այդ հիվանդությունը հնարավոր է բուժել և իսպառ ոչնչացնել միայն անկախ պետության պայմաններում, բայց մենք դեռ այնքան թույլ ենք ու մանուկ, որ «կղերն» իրեն զգացնել է տալիս ու կարողանում իրենով վարակել հազարավորներին։
Ավելորդ չէ նշել, որ կղերապահպանողական մտածողությունն էր պատճառը, որ 1915-ին շատերը`
1.չդիմադրեցին թուրքական ֆաշիզմին ու կոտորվեցին,
2.1988-ին արցախյան խնդրի լուծումը տեսնում էին բացառապես կենտկոմին նամակներ գրելու միջոցով, ինչպես որ ժամանակին սուլթանից էին արդարություն հայցում, իսկ երբ տեսան, որ նամակով չի լուծվելու հարցը, 1992-ին անմիջապես կողմ արտահայտվեցին Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն, որ «լավ» ապրեն և այլն։
Արդ, կղերապահպանողական մտածողությունը պետականազուրկ ազգի դավանանք է, որը պետք է տեղ չունենա անկախ Հայաստանում։ Քանի դեռ այդ փիլիսոփայությունը մեզանում հետևորդներ ունի, նշանակում է՝ մեր հանրային օրգանիզմը հիվանդ է ինքնաոչնչացնող ախտով։
Լևոն Տեր-Պետրոսյանի իրական դեմքը
Այնպիսի կղերապահպանողական գործիչ, ինչպիսին Լևոն Տեր-Պետրոսյանն է, չէր կարող հեղափոխական շարժում ղեկավարել ո՛չ 1988-ին, ո՛չ 2008-ին։
88-ի շարժման լիդերը Վազգեն Մանուկյանն էր, ով, սակայն, չուներ Տեր-Պետրոսյանի հռետորական հատկանիշներն ու ձևակերպումներ տալու կարողությունը, ինչպես նաև չէր տիրապետում թիմային խոհանոցին և մարդկային հարաբերություններում համախմբող ֆունկցիան չէր իրականացնում։ Արդյունքում Տեր-Պետրոսյա՛նն էր ընկալվում որպես «Ղարաբաղ» կոմիտեի լիդեր, քանի որ նա՛ էր հանրահավաքների մասնակիցներին տեղ հասցնում կոմիտեում ծնված որոշումները։
Տեր-Պետրոսյանը հետագա լիդերությունը վերցրեց նաև այլ պատճառով։ Նա լավագույն ֆիգուրն էր, ում օրոք կարելի էր անցկացնել պետական գույքի սեփականաշնորհումը. ՀՀՇ-ի վերածվող կոմիտեում և դրան կից խմբերում արդեն առել էին իշխանության գալու հոտը, և նրանց ձեռնտու էր «միաբան» գործիչը որպես լիդեր, այլ ոչ թե Վազգեն Մանուկյանը։ Ասել է թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ թիմի ու հանրության միասնական լիդերը։ ՀՀ առաջին նախագահական ընտրությունների արդյունքները տպավորիչ էին՝ ավելի քան 80 տոկոս ձայն մի թեկնածուի օգտին։
Տեր-Պետրոսյանն այդքան ձայն հավաքեց 1991-ի ընտրության ժամանակ նաև այն պատճառով, որ իր մտածողությամբ առավելագույնս համապատասխանում էր մեր ժողովրդի հոգեկերտվածքին. ընտրողներն իրենց նմանությամբ նախագահ ընտրեցին։
Բանն այն է, որ կղերապահպանողական էր նաև ժողովրդի մեծ մասը, քանի որ առնվազն 600 տարի դաստիարակվել էր այդ արժեհամակարգով։ Եվ այդ պատճառով է, որ Վազգեն Մանուկյանը և մյուսները մեծ հաշվով խաղից դուրս մնացին։ Մեր ազգն ուզում էր Ազատության հրապարակում հանրահավաք անել, վերևներին նամակ գրելով Ղարաբաղը ստանալ, բանակում չծառայել, չկռվել և «Ջերմուկ» ծախելով հանգիստ ապրել, բայց միևնույն ժամանակ լուծել նաև իր դարավոր խնդիրները։ Դա հենց կղերապահպանողականության կենցաղային դրսևորումներից էր, որի շահերի քաղաքական արտահայտիչը դարձավ Տեր-Պետրոսյանը։
Կղերապահպանողականությանը խորթ են կռվելը, զենքի ուժով հայրենիք պահելը և այլն, բայց քանի որ 88-ի շարժումն իրոք համազգային էր, ուստի ժողովրդի «որձ» շերտն էլ դոմինանտ դեր ուներ և հայտնվել էր կառավարման վերին օղակներում։ Անկախության հենց սկզբնական շրջանից տեղի ունեցավ ուժերի բնական դերաբաժանում. «կղերը» «Կոմսոմոլսկայա պրավդային» հարցազրույցներ էր տալիս ու դեմ չէր Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս տեսնելուն ու հանգիստ ապրելուն, իսկ «որձերը» բուն կռվի դաշտում էին։ 88-ի էներգետիկան այնքան մեծ էր, որ արցախյան պատերազմի հաղթական ելքն անխուսափելի էր։ Հենց որ կռիվն ավարտվեց, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Պատերազմի բովով անցած ուժերն իրենց գործն ավարտել էին և նախաձեռնեցին «էջմիածնական միաբանի» հեռացման գործընթացը։ «Կղերին» հեռացնելուն պատրաստ էր նաև ժողովուրդը, որի մեծամասնության մի փոքր «որձացմանը» նպաստել էր նաև պատերազմի հաղթական ելքը։
Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին, ով ղեկավարել էր պաշտպանական գերատեսչությունը կռվի ամենապատասխանատու պահերին, չհաջողվեց 1996-ին Տեր-Պետրոսյանին հեռացնել դրսից (ՀՀ առաջին նախագահի կողքին այդ ժամանակ կանգնած էր արցախյան պատերազմի «որձական» էլիտայի մեծ մասը), բայց «կղերն», ի վերջո, հեռացվեց նույն այդ արցախյան պատերազմի բովով անցածների՛ միջոցով։ Ինքնին հասկանալի է, որ «կղերը» բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում մշտապես պարտվում է զինվորականությանը, և Հայաստանը բացառություն չէր։
Քանի դեռ պատերազմ էր գնում, մեր ներքին կյանքում բան չէր կարող փոխվել։ Բայց պարզ էր, որ զինվորական էլիտան խաղաղության հաստատումից հետո չէր հանդուրժելու պատերազմի տարիները ղեկավարած «խաղաղության աղավնուն»։ Կռվի ժամանակ «որձերի» ուժերը կենտրոնացած էին Արցախում, և «կղերն» իրեն թագավոր կարող էր զգալ, բայց զինադադարից հետո վերջինիս ցույց տվին իր իսկական տեղը։ Եվ իզուր էր «միաբանն» իր հրաժարականի ելույթում փորձում ազդել ժողովրդի «իգական» բնազդների վրա՝ նշելով, թե «խաղաղության» կուսակցությունը հեռանում է։ Ասել է թե՝ հարա՜յ, հասե՜ք, գալիս է «պատերազմի» կուսակցությունը։ Լսողն ո՞վ էր։ Նույնիսկ տասը մարդ այդ օրերին հրապարակներում ինքնաբուխ չվանկարկեց «Լե՛-վո՛ն, մի՛ հեռացիր»։ Պարադոքս է, բայց փաստ, որ իրենց «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ համարողներն ակամայից պատերազմ են քարոզում, բայց դա ներկայացնում են խաղաղասիրության լույսի ներքո։ Ինչևէ։
Ահա նմանատիպ և այլ նրբությունները հաշվի չառնելով՝ նախկին հեղափոխության շրջանը սխալ վերլուծության էր ենթարկվել շատերի կողմից, և 2008-ից հետո ստեղծված իրավիճակի այժմյան հիասթափությունների համար Տեր-Պետրոսյանի երբեմնի համակիրները պետք է մեղադրեն իրենց, այլ ոչ թե ՀԱԿ առաջնորդին. նա նվագում է այնքան, որքան կարողանում է։
2008-ի պարտությունն, ըստ այդմ, անխուսափելի էր, իսկ պայքարը՝ կասելի։ Մեքենա վարելիս հնարավոր չէ արագության և արգելակի սեղմակները միաժամանակ օգտագործել։ Դրանք միմյանց հակադիր ֆունկցիաներ ունեն։ Ու որքան էլ բարձր լինի մեքենայի արագության հնարավորությունը, արգելակի կիրառումը չի թողնի տեղից շարժել այն, բայց մեքենայի մեջ գտնվողներին կթվա, թե ուր որ է՝ իրենք պոկվելու են առաջ, քանի որ շարժիչն այդ ընթացքում ահավոր աղմուկ կբարձրացնի՝ շարքից դուրս գալու հեռանկարով։ Մոտավորապես այս վիճակն էր վերջին նախագահական ընտրություններում։ Իսկ թվացյալ հաղթանակի և արագությամբ առաջ պոկվելու տպավորությունը ստեղծվել էր հեղափոխական մեքենայի «շարժիչի՛» աղմուկի պատճառով։ Ընդամենը։
Նորը միշտ չէ, որ լավ մոռացված հինն է լինում
Երբ խոսք է գնում 2008-ի նախագահական ընտրությունների և դրա արդյունքների մասին, շատերն այն կարծիքն են արտահայտում, որ դա հեղափոխական, ժողովրդավարական և համաժողովրդական հուժկու ալիք էր, որն ուժով ճնշվեց։ Սակայն դա այդպես չէ։ Ուժով ճնշելու պահով համաձայն եմ, բայց 2008-ինը հուժկու ալիք անվանել չի կարելի, քանի որ իշխանությունն անցկացրեց ի՛ր ուզած մոդելը։ Դա էլ հենց ապացուցում է, որ ալիքը հուժկու չէր, ինչպիսին որ մենք ունեցել ենք, օրինակ, 1988-ին։ Հուժկուն չէին կարող ցրել ո՛չ ոստիկաններով, ո՛չ բանակով, ո՛չ էլ առանձին անհատների բանդաներով։
Եթե երկու տարի առաջ տեղի ունեցածը հեղափոխական, ժողովրդավարական և համազգային բնույթի շարժում լիներ, ապա մենք ականատեսը կլինեինք նոր արժեքների ի հայտ գալուն, իսկ համաժողովրդական շարժումը կմիավորեր հանրության բոլոր շերտերին։ Այնինչ վերադարձն ազդարարող իր առաջին ելույթում Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքը չի փոխվել, ու առաջվա պես կարծում է, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք փուլային տարբերակով, ապա զարգանալու շանս չենք ունենա։ Արցախի խնդրի լուծման տերպետրոսյանական պատկերացումների շրջանակներում հայկական զորքերը պետք է դուրս գային ազատագրված տարածքներից, իսկ ԼՂՀ կարգավիճակը մնար առկախ, իսկ թե ի՞նչ կլիներ դրանից հետո, և ինչու՞ պետք է Ադրբեջանը բարի կամք դրսևորեր ու Զանգեզուր կամ Սևան չմտներ, կամ ո՞վ է տեսել, որ հողը տաս «երաշխիքի» թղթի դիմաց ու սպասես քո քնած սպային գլխատողի ողորմածությանը, մինչ օրս որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։ «Միջազգային հանրությունը թույլ չի տա»,- «հիմնավորում» են «անգլիական նավերի» սիրահարները։ Նման անհեթեթ փաստարկ կարող են ներկայացնել միայն կղերապահպանողական մտածողության տեր մարդիկ, ում նախնիները կոտորվեցին երիտթուրքերի ձեռքից՝ միջազգային ուժերի վրա հույսները դրած։ Նրանք չէին հասկանում, որ երիտթուրքերն ամեն դեպքում հայերին կոտորելու որոշում էին ընդունել, և միայն դիմադրությամբ էր հնարավոր կանխել Ցեղասպանությունը, և քո հնազանդ կեցվածքը չէր փոխելու թալեաթների դիրքորոշումը, ինչպես որ այսօր «Եղիազար Այնթապցուն» հնազանդվելը չի փոխում վերջինիս վերաբերմունքն «էջմիածնական միաբանների» կեցվածք ընդունած Տեր-Պետրոսյանի նկատմամբ. բռնությունները շարունակվում ու ավելի լկտի տեսք են ստանում՝ հերթական կեղծված ընտրությունների, շարժման գլխավոր շեփորահարին 7 տարի ազատազրկելու և այլնի տեսքով։
Թուրքիայի և Ադրբեջանի մասով ունեցած ՀԱԿ առաջնորդի տեսակետներով պայմանավորված՝ տարածված կարծիք կա, թե Լ. Տեր-Պետրոսյանն ապազգային գործիչ է։ Համաձայն չեմ։ Ճիշտ հակառակը։ ՀՀ առաջին նախագահին ես համարում եմ խոր ազգային գործիչ, ում կղերապահպանողական մտածողությունը, սակայն, հակապետական և հակազգային (իր իսկ կողմից չգիտակցված) բնույթ ունի։ Նրա կարծիքով միայն կղերապահպանողական մտածողությամբ է հնարավոր փրկել ազգին։ Բայց փորձը ցույց է տալիս, որ նման մոտեցմամբ տուժում է և՛ ազգը, և՛ պետությունը։ «Կղերն» այդպես չի ուզում։ Այդպես ստացվում է. ուզում են լավ բան անել, բայց ստացվում է ինչպես միշտ։ Դրա համար էլ շատերը, չխորանալով առաջին նախագահի քայլերի բուն դրդապատճառների մեջ, նրան անվանում են ապազգային։ Բայց ինչպես ասացի, «շան գլուխը» լրիվ ուրիշ տեղ է թաղված։
1915-ի հետ կապված ավելացնենք, որ հարյուրամյակներով պետություն չունենալն ու կղերապահպանողական հոտային կենսակերպը մեզ զրկել էր անգամ ինքնապաշտպանական բնազդից։ Սա՛ է ճշմարտությունը։ Կղերականները դավաճան չեն։ Նրանք պետության բացակայության կենդանի վկաներն են, որոնց չի կարելի անկախ Հայաստանում պետություն ու ազգ կառավարելու վստահության մանդատ տալ։ Ու քանի որ մենք արդեն ունենք անկախ պետություն, որը թեկուզ մեծ ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հաղթանակ է տոնել, ուստի 2008-ին չէինք կարող վերադառնալ կղերական կառավարմանը։ Պատահական չէ, որ պատերազմի տարիների ամենագորշ ու պատերազմի թեժ օրերին մոսկվաներում գտնվող գործիչն անգամ 2008-ի նախագահական ընտրություններում հաղթում է հռետորության արվեստին փայլուն տիրապետող «կղերին»։ «Միաբանները» միշտ էլ լավ են ճառել ...
Ներկայում ստեղծված իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ մի կողմում կլանաօլիգարխիկ իշխանությունն է, որը երկիրը տանում է դեպի անդունդ, իսկ ընդդիմադիր բևեռում՝ «կղերը», որի գոյությունը «նոնսենս» է ժամանակակից որևէ պետության համար։ Նշանակում է, որ մենք դեռ չենք բուժվել և նշյալ ուժերին այլընտրանք ստեղծելն օրվա հրամայականն է։ Ինչևէ։
Ի դեպ, Արցախի հարցի շուտափույթ լուծմամբ (նույնն է թե՝ շուտափույթ հանձնում և կապիտուլյացիա) միայն բոլոր ներքին խնդիրների (սոցիալական, տնտեսական, կոռուպցիայի և այլն) հաղթահարումը պայմանավորելը նույնպես անուղղակիորեն հակաղարաբաղյան ֆոն էր տալիս 2008-ի լևոնական շարժմանը։ Ստացվում էր, որ մարդը վատ է ապրում, քանի որ Արցախի խնդիրը չի լուծվել. հենց հողերը տանք, լավ կապրենք։ Այդ բանաձևն, իմիջիայլոց, քարոզվել էր երկար տարիներ, և 2008-ին եկել էր էլեկտորալ «օգուտներ» քաղելու ժամանակը։ «Լուծող» Տեր-Պետրոսյանը մարդկանց մոտ ընկալվում էր որպես «չլուծող» ու ղարաբաղցի իշխանության հակակշիռ։ Ընտրողներից շատերի շրջանակներում հակադրման սխեման պարզեցվում էր ընդհուպ մինչև «հայաստանցի-ղարաբաղցի» անտագոնիզմի հարթություն։ «Միաբանի» պրոպագանդիստական մեքենան աշխատում էր գիշեր ու ցերեկ։
Եվ այս մոտեցումը համարել նոր, հեղափոխական, ժողովրդավարական և, առավել ևս, համաժողովրդական՝ նշանակում է վարկաբեկել նշված երևույթները։
Հեղափոխությունը հնի ու նորի պայքարն է, որտեղ անխուսափելի է նորի հաղթանակը։ Այդ ի՞նչ «նոր» ալիք էր, որ չկարողացավ հաղթել ոտքից գլուխ փտած կլանաօլիգարխիկ համակարգին։ «Հաղթելու ենք» կարգախոսը վերածվեց պարտության քայլերգի։
Այդ ի՞նչ «հեղափոխություն» էր, որը ոչ մի սոցիալական կարգախոս կամ գաղափար չծնեց։ 2008-ից մեզ հիմնականում ժառանգություն մնաց «Լե՛-վո՛ն, նախագա՛հ» վանկարկումը, որն իր մեջ որևէ գաղափար չի պարունակում։ Անձը չի կարող գաղափար դառնալ։ Հետագայում Հայ ազգային կոնգրեսի վերածված շարժումն ընդհանրապես մարգինալացվեց՝ դառնալով հայտարարություններ տարածող գրասենյակ։
Այդ ի՞նչ համազգային կամ համաժողովրդական ալիք էր, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ քիրվայություն անելով էր միայն պատկերացնում Հայաստանի զարգացումը, և այդ զարգացման գինը դիտում հող հանձնելն ու Ցեղասպանությունը Սփյուռքին «նվեր» տալը։ Տեր-Պետրոսյանն արդեն «մոռացել» էր «Մի՛-ա՛-ցո՛ւմ» վանկարկումը, որն այնքա՜ն էներգիա ուներ իր մեջ 88-ին։ Փաստորեն, եկել էր «Ա՛ն-ջա՛-տո՛ւմ» գոռալու ժամանակը։
Սրանք բոլորը Տեր-Պետրոսյանի շարժումը դեպի անխուսափելի պարտություն տանող կոդեր էին, որոնք, սակայն, շատերը չէին զգում։ Փաստորեն, նորանկախ Հայաստանի քաղաքական պրակտիկան ցույց տվեց, որ կղերապահպանողականությունն անզոր է անգամ փտախտով տառապող համակարգի դեմ, և առաջին իսկ ճնշման դեպքում վերադառնում է իր ակունքներին՝ «միաբանությանը»։ Պատահական չէ, որ իշխանափոխությունը չհաջողացնելուց հետո երիտասարդների «Հիմա» շարժումը Տեր-Պետրոսյանն առաջարկեց փոխարինել մի մարտավարությամբ, որը, պատկերավոր ասած, «Հետո» կարելի է վերնագրել։ «Կղերը» միշտ էլ հետոյի՛ կողմնակից է։ Այդ թեմայով վիճելը նրա հետ անիմաստ է։ Արձանագրենք միայն, որ «Հետո» շարժումը գլխավորելով՝ Տեր-Պետրոսյանն այժմ իրեն պահում է կղերապահպանողականության դասական ձևով և, ի պատիվ իրեն, հավատարիմ է մնում իր կենսափիլիսոփայությանը։
«Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»
Եվ այսպես, 2008-ին քաղաքական դաշտի դատարկության և համընդհանուր անապատացման ֆոնին մենք ականատեսը եղանք ոչ թե համաժողովրդական շարժման՝ դրա լայն իմաստով, այլ հայկական «Բուրբոնների» վերադարձին։ Ժողովրդի առկայությունը պետք է ապահովեր միայն «Ազգովի խնդրելու» արարը. տեսարանը տպավորիչ էր։ Տեղի ունեցավ փոխադարձ «գործիքավորում»։
Ինչպես պարզվեց, «Բուրբոնները» ոչինչ չէին մոռացել, բայց նաև ոչինչ չէին սովորել։ Նրանց հետաքրքրում էր միայն «սահմանադրական» (բուրբոնական) կարգի վերականգնումը, որը նշանակում էր աթոռների վերատիրացում։ Ուրիշ ոչինչ։
Պետությունը բուրբոններին, որտեղ էլ նրանք լինեն, սեփականություն է թվում։ Իսկ սեփականությունը միշտ նախագահ է ունենում՝ հիմնադիր նախագահ։ Բուրբոնների ականջներին հաճելի է «հիմնադիր նախագահ» ձևակերպումը, քանի որ դրա մեջ սեփականության, ժառանգականության՝ ի վերուստ տրվածի պես մի բան կա, որը չպետք է քեզնից վերցնեն երբեք (ինչպե՞ս կարելի է հիմնադրից խլել իր հիմնադրածը)։ Սա էլ ձեզ «Լևոնը գալիս է, որ ժողովրդավարություն հաստատի ու մի քանի տարուց հեռանա» ձևակերպման պատասխանը։ «Հիմնադիր» դիմելաձևը հանդուրժելն արդեն հուշում է այն մասին, որ պետությունը սեփականություն է ընկալվում, և ոչ միայն երեք, այլ տասներեք տարուց այդ «ՍՊԸ»-ի տերը որևէ պարագայում չի հեռանա իր «օֆիսից», մինչև որ զոռով չհեռացնեն, ինչին ականատես եղանք 1998-ին։
Մի հետաքրքիր դիտարկում. լինելով ծայրահեղ իշխանամոլ՝ Բուրբոնները մի թույլ տեղ ունեն։ Ուժի դեմ նրանք անմիջապես ընկրկում են, արագ լքում պալատը և հրաժարական տալով փորձում փախչել, ինչպես Լյուդովիկոս 16-րդը ֆրանսիական հեղափոխության օրերին փախավ Փարիզից։ Իշխանությունից հեռացվելուց հետո նրանց լեգիտիմության միակ աղբյուրը մնում է «հիմնադիր» լինելը, որը հույսի շող է դառնում նաև արքունիքի համար։ Բացի այդ, «Հիմնադիր» դիմելաձևը շոյում ու շոյել է բոլոր երկրների ու ժամանակների լյուդովիկոսների ականջները, և «մերոնք» բացառություն չեն։
Ինչ վերաբերում է բուրբոնների՝ իշխանության վերադառնալու տեխնոլոգիային, ապա պատմությունից հայտնի է, որ նրանք երբեք չեն կարողացել դա ինքնուրույն անել ու չեն կարողանալու։ «Հիմնադիրների» բնությունն է այդպիսին։ Նրանց կա՛մ տրվում է իշխանությունը ժառանգաբար, կա՛մ բերում են իշխանության (որպես կանոն՝ դրսի ուժերը), կա՛մ սեփական երկրի արտաքին պարտությունը նրանց տալիս է վերադառնալու հնարավորություն (ինչպես որ եղավ Նապոլեոնի դեպքում)։
Հիմա մեզզ մոտ էլ այնպես է ստացվել, որ հայկական «Բուրբոնների» մարտավարությունն ու ռազմավարությունը իշխանության համար մղվող պայքարում տեղափոխվել է արտաքին դաշտ, ինչպես որ իրենց ֆրանսիացի «կոլեգաներինը»՝ 19-րդ դարում։ Նրանք ուշի ուշով այժմ հետևում են արտաքին զարգացումներին, քանի որ այնտեղից է միակ շանսը սպասվում։ Կլինի շանս՝ լավ, չի լինի՝ «էջմիածնական միաբան» լինելը կա ու կա։
2008-ին Տեր-Պետրոսյանի վերադարձը բուրբոնականության դասական օրինակ էր։ Նրա շուրջն էին հավաքվել տարբեր «սորտի» բուրբոններ՝ նախկին պաշտոնյաներ, կոմունիստական շրջանի բուրբոնական գահաժառանգ և այլն։ Բոլորն էլ ուզում էին վերականգնել «բուրբոնական» կարգը։
Ինչ մնում է տերպետրոսյանական շարժման ժողովրդավարական բնույթին, ապա ասեմ, որ բուրբոններն իրենց էությամբ արդեն իսկ չեն կարող ժողովրդավար լինել, քանի որ նրանց միակ նպատակը բուրբոնական կարգի վերականգնումն է, որը ենթադրում է միապետություն, այլ ոչ թե ժողովրդի իշխանություն։
Այսպիսով՝ Լ. Տեր-Պետրոսյանն իր վերադարձի սկզբում և նախընտրական փուլում իրեն պահեց որպես դասական բուրբոն, իսկ հետընտրական շրջանում՝ որպես կղերապահպանողական գործիչ։ Նշվածից ելնելով՝ արդեն իսկ պարզ էր և է, որ 2008-ի բլիցկրիգը դատապարտված էր և է։ Դրսի ուժերի աջակցություն Տեր-Պետրոսյանը 2008-ին չուներ և, հետևաբար, չէր կարող գալ իշխանության որպես բուրբոն, իսկ արդյունք չարձանագրելուց հետո չի կարող հաղթել, քանի որ կղերապահպանողական մտածողության «էջմիածնական միաբան» է։
շարունակելի
Անդրանիկ Թևանյան