Աշխարհ

29.07.2017 11:20


Թուրքիայում կալանավորվել է PKK-ի ազդեցիկ անդամներից մեկը

Թուրքիայում կալանավորվել է PKK-ի ազդեցիկ անդամներից մեկը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում կալանավորվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) թևերից մեկի՝ «Քրդական համայնքների միության» (KCK) ֆինանսական հարցերով պատասխանատու Մուրաթ Յըլմազը:

Թուրքական «Gazetevatan» թերթի կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Յըլմազը դատախազության կողմից մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»: Բացի դրանից նա մեղադրվում է KCK-ի համար ֆինանսական միջոցներ հավաքագրելու և դրանք տնօրինելու մեջ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը