Ռումինիան և Հունգարիան չեն թույլատրել Ռուսաստանի փոխվարչապետի օդանավի թռիչքը իրենց օդային տարածքով
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ իր պաշտոնական այցը Մոլդովա չի կայացել, որովհետև Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունները չեն թույլատրել իր օդանավի թռիչքը իրենց երկրների օդային տարածքով:
Ռոգոզինը պետք է ժամաներ Քիշնև՝ բանակցելու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նա հայտնել է, որ Ռումինիայի ու Հունգարիայի իշխանությունների արգելքից հետո իր օդանավը փոխել է թռիչքի ուղղությունը և վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում:
Հուլիսի 26-ին Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ պաշտոնապես զգուշացվել էր, որ Մերձդնեստրի միջոցառումը վնաս կհասցնի Ռուսաստանի և Մոլդովայի հարաբերություններին:
Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրը 1990 թվականին հռչակել է իր անկախությունը Մոլդովայից: Մերձդնեստրում ռուսական ռազմակայան կա:
Հիշեցնենք , որ 2014 թվականին Մոլդովայի պաշտոնյաները Քիշնևում խուզարկել էին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին Մերձդնեստրից Մոսկվա տեղափոխող ինքնաթիռը և բռնագրավել մի քանի արկղ ստորագրված ցուցակներ, որոնք իրենցից ներկայացնում էին Մերձդնեստրը Ռուսաստանին միացնելու դիմումներ:

Աղբյուրը՝ Ազատություն