Հրազդանի կիրճում` «Մոնթե Քրիստո» ռեստորանի մոտ, «Mercedes»-ը սահել է դեպի գետը
Հուլիսի 29-ին, ժամը 00:59-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Mercedes ML500» մակնիշի 83 MM 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Ա.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել դեպի գետը (մոտ 10 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` վարորդը և 3 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: