Սահակաշվիլի․ «Պորոշենկոն առաջնորդվում է իր կոռումպացված շրջապատի շահերով»
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ամեն ինչի, միայն թե պահպանի իր կոռումպացված շրջապատի ազդեցությունը։ Սահակաշվիլին այս մասին ասել է Foreign Policy ամսագրին՝ մեկնաբանելով Ուկրաինայի քաղաքացիությունից իրեն զրկելու փաստը։
«Եթե Պորոշենկոն այդպիսի անօրինական բաներ է անում այնպիսի մարդկանց նկատմամբ, ինչպիսին ես եմ, ապա կարող են տուժել ուկրաինացիները, ովքեր ոչ մեկին հայտնի չեն»,-ընդգծել է Սահակաշվիլին։
Նա հավելել է, որ քաղաքացիությունից զրկելով՝ Պորոշենկոն ցանկանում էր իրեն հուսալքել, սակայն կատարվածն ինքը ընկալել է որպես պայքարն ակտիվացնելու նոր լիցք։
Սահակաշվիլին նաև կարծում է, որ Ուկրաինայի նախագահն այդ քայլին վախից է գնացել․ «Վախենում էր այն բանից, ինչը ես անում էի քաղաքական տեսանկյունից»։
Ներկա դրությամբ Սահակաշվիլին գտնվում է ԱՄՆ-ում և մոտ ժամանակներս մտադիր է վերադառնալ Ուկրաինա։

7or.am