Իսպանական կարտինգում նոր դեմք է հայտնվել. hայազգի 8-ամյա Դանիելն իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում է
Հայազգի 8-ամյա Դանիել Դալլաքյանը հայտնվել է իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում, առիթը՝ Իսպանիայում անցկացվող Կարտինգի մրցարշավում մեկը մյուսի հետևից գրանցած հաջողություններն են:
Դանիելի հայրը՝ Էդուարդ Դալլաքյանը, ով նաև երեխայի մենեջերն է, նշեց, որ երեխան պրոֆեսիոնալ ավտոմրցարշավների սկսել է մասնակցել 7 տարեկանից: Դեռ մեկ տարի է անցել, և արդեն Դանիելը մի շարք հաջողություններ է գրանցել:
«Դանիելը, երբ սկսեց պրոֆեսիոնալ մրցարշավին մասնակցել, զբաղեցրեց 7-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ իր տարիքի երեխաները սովորաբար լավագույն տասնյակի մեջ չեն մտնում: Այս տարի ձմռանն անցկացվեց Կարտինգի մրցարշավ Իսպանիայի մակարդակով, որտեղ երեխան զբաղեցրեց 4-րդ տեղը: Դրանից հետո Կատալոնիայում անցկացվեց մրցարշավ, Դանիելը տարիքով ամենափոքր մասնակիցն էր, նա մրցեց 11, 12 տարեկան երեխաների հետ ու դարձավ հաղթող՝ զբաղեցնելով առաջին տեղը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Դալլաքյանը:
Դանիելը հրավեր ստացավ մասնակցելու Իսպանիայի մակարդակով անցկացվող Կարտինգի հաջորդ մրցարշավին, որը տեղի էր ունենում այս ամռան ամիսներին: Դանիելին կրկին հաջողությունը ժպտաց, նախընտրական փուլն անցել է, լավագույն 20 մասնակիցների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ լինելով տարիքով փոքր մասնակիցը: Առջևում մրցելու են լավագույնները:
Այս հաջողությունները երեխային տրվում են քրտնաջան աշխատանքի արդյունքում. ընտանիքի աջակցություն, հետևողական պարապմունքներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով: Դանիելի մարզիչը Բորխա Գարսիան է, ով իսպանական Ֆորմուլա 3-ի հաղթողն է: Նա այժմ պարապում է միայն Դանիելի հետ: Իր մարզչի հետ Դանիելը քրտնաջան աշխատում է՝ ամեն պարապմունքին վարելով 130-150 կմ, շաբաթական առնվազն 450 կմ:
«Շատ եմ սիրում մեքենա վարել, հաճույքով եմ պարապում, մասնակցում մրցարշավներին: Հայրիկն ինձ շատ է օգնում, մշտապես կողքիս է: Առաջիկայում էլ շարունակելու եմ զբաղվել այս սպորտով»,-ասաց Դանիելը:
Մեր այն հարցին, թե արդյոք այս ծանրաբեռնված պարապմունքները երեխայի դպրոցական դասերին չեն խանգարում, հայրը՝ Էդուարդ Դալլաքյանն, ընդգծեց, որ տղան դպրոցում բարձր առաջադիմություն ունի: Երեխան նաև ժամանակ է գտնում օտար լեզուներ ուսումնասիրելու համար:
Այժմ Դալլաքյանների ընտանիքը Հայաստանում է՝ Դիլիջանում: Շոգ եղանակով պայմանավորված Իսպանիայում պարապմունքները ժամանակավոր ընդհատվել են: Այս կարճատև դադարն օգտագործում են հայրենիքում լինելու համար: Էդուարդ Դալլաքյանը հայրենիքում լինելը կարևոր է համարում, հարազատների հետ կապը պահելու, հայերենի իմացությունը զարգացնելու տեսանկյունից:
Դալլաքյանների ընտանիքը Իսպանիա է տեղափոխվել 1996 թվականին: Դանիելը ծնվել և մեծացել է Իսպանիայում: