Գերմանիան Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս է բերել իր բոլոր ինքնաթիռները
Հուլիսի 31-ին Գերմանիան ավարտել է Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայից Գերմանիայի ԶՈւ Tornado ինքնաթիռների դուրսբերումը:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում էգերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը:
«Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ինքնաթիռները դուրս բերվելուց հետո վերադարձել են Գերմանիա և տեղակայվել են Ռայնլանդ Պֆալց երկրամասի Բյուխել քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազայում:
Աղբյուրը հայտնում է, որ գերմանական Tornado ինքնաթիռները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին կրկին կներգրավվեն այս տարվա հոկտեմբերից: Ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են սկսելու Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազայից:
Հիշեցնենք, որ Գերմանիան սկսել է դուրս բերել իր զորքերը թուրքական ավիաբազայից դեռևս հուլիսի 9-ին: Զորքերի դուրսբերման որոշումը Գերմանիայի իշխանությունները ընդունել են դեռևս հունիսին, երբ Թուրքիան ևս մեկ անգամ արգելել էր գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ավիաբազայում Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին:
Ընդ որում, հուլիսի 16-ին թուրքական կողմը արգելել էր Գերմանիայի պատվիրակության այցելել նաև Թուրքիայի Քոնիա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում ծառայող գերմանացի զինծառայողներին:
Նշենք, որ թուրքական կողմը արգելել էր գերմանացի պատգամավորների այցն «Ինջիրլիք» այն պատճառով, որ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր մեղադրվում են 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:
Ընդ որում՝ սա եզակի դեպք չէ: Թուրքիան Գերմանիայի պատվիրակությանը չէր թույլատրել այցելել Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին նաև 2016-ի հուլիսին, ինչն ըստ երևույթին պայմանավորված էր նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Նշենք, որ ԻՊ դեմ պայքարի շրջանակներում Գերմանիան ԶՈւ Tornado ինքնաթիռները և զինծառայողները տեղակայվել էին Թուրքիայի «Ինջիրլիք» ավաբազայում դեռևս 2015-ի ձմռանը:
Գերմանիան Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս է բերել իր բոլոր ինքնաթիռները
Հուլիսի 31-ին Գերմանիան ավարտել է Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայից Գերմանիայի ԶՈւ Tornado ինքնաթիռների դուրսբերումը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում էգերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը: