Աշխարհ

01.08.2017 20:58


Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավը հասել է Կատար

Թուրքիայի ռազմածովային ուժերի ռազմանավը հասել է Կատար

Հուլիսի 31-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Gökova ֆրեգատը Կատարի զինված ուժերի հետ համատեղ զորավարժությանը մասնակցելու համար հասել է Կատարի մայրաքաղաք Դոհա: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Կատարի պաշտպանության նախարարին:

Ֆրեգատը հասել է Դոհայի հարավարևելյան հատվածում գտնվող Համադ նավահանգիստ: Աղբյուրը նշում է, որ Կատար ժամանած Թուրքիայի ՌԾՈւ պատվիրակության կազմում ընդգրկված է 214 զինծառայող:

Թուրքիայի և Կատարի նավատորմերի համատեղ վարժանքները անցկացվելու են Համադ նավահանգստում, Դոհայում տեղակայված ՌԾՈւ ռազմաբազայում և Կատարի ջրային տարածքներում:

Թուրքիայի ՌԾՈւ պատվիրակության ժամանման մասին հայտնում են նաև կատարական աղբյուրները:

Նշենք, որ ավելի վաղ Կատարի պաշտպանության նախարարը հայտնել էրԿատարի զինված ուժերի, ԱՄՆ-ի և Թուրքիայի զորախմբերի համատեղ զորավարժություն անցկացնելու մասին: Սակայն ո՛չ թուրքական, ո՛չ էլ կատարական կողմը չեն նշում, որ նավատորմերի զորավարժությանը մասնակցում է նաև ԱՄՆ-ն:

Հիշեցնենք, որ Կատարի դեմ արաբական մի շարք երկրների արշավից հետո Թուրքիայում 2017-ի հունիսին հապճեպ կարգով ընդունել էին Կատարում թուրքական զորքեր տեղակայելու մասին համաձայնագիրը, ինչից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները ժամանել են Կատար:

Այս տարվա հունիսին արաբական մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչական խմբավորումների աջակցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը