Ադրբեջանի նախագահական ընտանիքը բանկային հատվածից ունեցել է կայուն եկամուտներ
Ադրբեջանի բանկային համակարգը 2016-ին մանաթի արժեզրկման և համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի ու գների անկման հետևանքով հայտնվել է բավականին ծանր իրավիճակում:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական մեկ տասնյակից ավելի բանկեր նախորդ տարի սնանկ են ճանաչվել և փակվել իրենց պարտավորությունները չկատարելու, անվճարունակության և պարտքերի պատճառով:
Այս գործընթացները ազդեցություն չեն ունեցել միայն մի քանի բանկերի վրա, որոնց հետ կապ է ունեցել Ադրբեջանում իշխող ալիևյան ընտանիքը:
Հակառակ ադրբեջանական բանկերին համակած խորը ճգնաժամին՝ ալիևյան ընտանիքը բանկային հատվածից ունեցել է բավականին խոշոր և կայուն եկամուտներ. միայն 2016-ին, օրինակ, 82 մլն դոլարից ավելի: Նշենք, որ Ադրբեջանի բանկային հատվածն այդ նույն թվականին, ընդհանուր առմամբ, ունեցել է 960 մլն դոլարի կորուստ:
2015թ. ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն 2016-ի ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են Texnikabank,InkisafInkisaf Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf InkisafBanki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները:

Աղբյուրը՝ Artsakhpress.am