Ադրբեջանում պատրաստվում են սերիական արտադրության դնել նոր զրահամեքենա. Յավեր Ջամալով
Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ ավարտել են «Թուֆան» զրահամեքենան արտադրության դնելու աշխատանքները: Զրահամեքենան սերիական արտադրության նախատեսվում է դնել «մոտ ապագայում»: Այս մասին հայտնել է նախարարության կայքը:
Մինչ այս Ադրբեջանը 2016-ի սեպտեմբերին ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել էր «Թուֆան» զրահամեքենայի մակետը: Այդ ժամանակ ևս պնդում էին, որ այն ամբողջովին տեղական նախագծման է:
Զրահամեքենայի առաջին փորձնական օրինակը ներկայացվել է 2017 թ. մայիսին Թուրքիայում անցկացված IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
«Թուֆանն» պատկանում է զրահամեքենաների MRAP դասին (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահամեքենա է: Նշված տեսակի զրահամեքենաները պաշտպանված են ինքնաշեն պայթուցիկ սարքերից և հրազենի կրակոցներից:

«Թուֆան» զրահամեքենայի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
Զրահամեքենան կարող է տեղափոխել մինչև 10 մարդ, ներառյալ վարորդը, հրամանատարը և հետևակի 8 զինծառայողները:
Մանրամասները՝ razm.info-ում։