Աշխարհ

01.08.2017 16:55


Թուրքիայում պայթյունի արդյունքում սպանվել է 2 զինծառայող

Թուրքիայում պայթյունի արդյունքում սպանվել է 2 զինծառայող

Օգոստոսի 1-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում սպանվել է Թուրքիայի զինուժի 2 զինծառայող, ևս 1-ը վիրավորվել է: razm․info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական կողմի պնդմամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները:

Աղբյուրի համաձայն՝ սպանված զինծառայողների մեկը մայոր է, մյուսը պրոֆեսիոնալ սերժանտ: Վիրավորված զինծառայողը նույնպես պրոֆեսիոնալ սերժանտ է:

Միջադեպից հետո Լիջե գավառ մեծ թվով զինծառայողներ են տեղափոխվել, քուրդ զինյալների դեմ գործողություններ են սկսվել:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Այդ բախումների հետևանքով երկու կողմերն էլ ունեն մեծաթիվ մարդկային և նյութական կորուստներ: Բախումների արդյունքում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել, 350-500 հազար մարդ ստիպված է եղել տեղահանվել:

Բացի Թուրքիայի տարածքում քրդերի դեմ գործողություններից՝ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում:

Այս խորագրի վերջին նյութերը