Թուրքիայի Մերսին նահանգի Սիլիֆքե շրջանում անհետ կորել է 22-ամյա հոլանդացի զբոսաշրջիկ Ժոե Հոֆֆմանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:
Հոֆֆմանը եղբայրն ու երկու ընկերները նրան գտնելու նպատակով հուլիսի 8-ին մեկնել են Թուրքիա: Ժոեն Թուրքիա էր ժամանել հուլիսի 2-ին՝ իր երկու ընկերների հետ: Նրանք մեքենա էին վարձել և զբոսնել Ադանա ու Մերսին քաղաքներում:
Սակայն հուլիսի 8-ին Ժոեն անհետացել է: Նրա հետ Թուրքիա գնացած ընկերները ոչ մի կերպ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ և այդ մասին տեղեկացրել են Հոլանդիայում բնակվող նրա ընտանիքին: Կորածին որոնել է սկսել նաև ոստիկանությունը, իսկ Ժոեի եղբայրը՝ Ռոբին Հոֆֆմանը իր երկու ընկերների հետ նույնպես մեկնել է Թուրքիա՝ եղբորը որոնելու:
Թուրքիա մեկնելուց առաջ Ռոբինը դիմել է Հոլանդիայի ոստիկանություն, իսկ արդեն Թուրքիայում՝ Ադանայի և Մերսինի ոստիկանություն: Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն Ժոե Հոֆֆմանի վերաբերյալ մինչև օրս որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել:
Թուրքիայում հոլանդացի զբոսաշրջիկ է կորել

Աղբյուրը` Ermenihaber.am