«Պեպսի-Կոլա»-ի աշխատակիցը Երևանում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 22-ամյա աղջկա, ով տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Skoda մակնիշի 712 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 27-ամյա Ռուբեն Գուլգուլյանը իր վարած նշված ավտոմեքենայով Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Ջերմուկ Ինթ. Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Երևանի բնակչուհի՝ 22-ամյա Լիաննա Օհանյանն էր, ով աշխատում էր «Միշել» գեղեցկության սրահում՝ որպես վարսավիր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։