Բաքվում տղամարդը նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել
Բաքվի բնակիչ Սարխան Ջաբբարովը աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել: Այս մասին, հայտնում է ադրբեջանական Lent.az-ը:
Ջաբբարովն այս ծայրահեղ քայլին դիմել է այն պատճառով, որ պետությունն իրեն հաշմանդամության կարգ չի տրամադրել:
Նրա խոսքով` ինքը հաշմանդամություն ունի և համապատասխանում է հաշմանդամության կարգ ունենալու բոլոր չափանիշներին:
Նախարարության անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am