Լրահոս

25.01.2010 09:58


ԱԺ լրացուցիչ ընտրությանը Հայաստանի հեռուստաընկերությունների չմասնակցելու մասին

Հաշվի  առնելով  առաջիկա քննարկումները  ԵԽԽՎ-ում  «Հարգանք՝ ԶԼՄ-ների ազատության հանդեպ» զեկույցի  շրջանակներում, ՀՊԱԿ  դիտորդական  առաքելության  ղեկավար  Անահիտ  Սարգսյանն,  այսօր  ԵԽԽՎ   պատգամավորներին  տեղեկատվություն  է  փոխանցել  այն մասին, որ  Հայաստանի    բոլոր  հեռուստաընկերությունները, կարծես  միմյանց հետ  համաձայնեցված,  կոպտորեն  խախտելով  ՀՀ  Ընտրական  օրենսգրքի  պահանջները,  չեն  մասնակցել  և, ըստ էության  բոյկոտել են  թիվ  10-րդ  ը/ք-ի  ԱԺ   լրացուցիչ  ընտրությունը, որին  մասնակցում  էր  կալանքի  տակ  գտնվող  ընդդիմության  ճանաչված  գործիչը:

Հեռուստաընկերությունները, ոչ  միայն  տեղեկատվություն   չեն  տվել    հանրությանը  ընտրության  անցկացման մասին, այլև  անգամ, հրաժարվել  են  հեռարձակել  ընդդիմության  թեկնածուի  կողմից ներկայացրած  քարոզչական  նյութը: Չեն  մասնակցել  նաև  ԱԺ  լրացուցիչ ընտրության միակ  երկարաժամկետ դիտորդական առաքելության  ասուլիսներին  և  չեն  հեռարձակել  որևէ  հաղորդում  այդ մասին:

Արդյունքում, ընտրողների  գերակշռող մասը  չի  տեղեկացել և' ընտրութունների   անցկացման  և'  թեկնածուների  մասին:

Որպես  սույն  տեղեկատվության  հիմնավորում, ԵԽԽՎ  պատգամավորներին  է  ներկայացվել  նաև  ՀՌԱՀ  15.01.10թ.  որոշումն  այդ  մասին, այն  է'

 «...հեռուստաընկերությունների  կողմից  ՀՀ  ընտրական  օրենսգրքի  20-րդ  հոդվածի  4-րդ մասի  պահանջը  չկատարելու մասին  պնդումն  անհիմն  է, քանի  որ  հեռուստաընկերությունը  չի  կարող  վճարովի  եթերաժամի  յուրաքանչյուր  րոպեի  գինը հայտարարել  այն  դեպքում, երբ  չի  նախատեսել  նախընտրական քարոզչության  վերաբերող  հաղորդումներ  հեռարձակելու  համար  հատկացնել  վճարովի  եթերաժամանակ»։  

Միաժամանակ, հույս ենք  հայտնում, որ  ԵԽ ԳՔ  հայաստանյան  ներկայացուցիչը  սույն  տեղեկատվությունը  կփոխանցի  նաև  Զեկուցողներին:

Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն  լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը