Սաստիկ շոգից ու փոշուց անգամ շրջակա լեռները չեն երևա. կգրանցվի 41 աստիճան տաքություն (տեսանյութ)
Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ուժեղ շոգ:Իրաքից դեպի հյուսիս է շարժվում ջերմային ցիկլոն:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ տաք օդային ցիկլոնը ավելի շատ կազդի Արարատյան դաշտի եւ Սյունիքի հովտային գոտիների վրա. «Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից ամեն օր մեկ աստիճանով կբարձրանա, պիկերը կգրանցվեն օգոստոսի 6-ին և 7-ին»: Այս մասին հայտնում է a1plus.am-ը։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 36 աստիճանի: Տավուշի հովտային գոտիներում կգրանցվի 39 աստիճան, Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի և ցածրադիր վայրերում չի բացառվում, որ հասնի 42 աստիճանի: Սյունիքի հովիտներում, մասնավորապես՝ Մեղրիում, Ագարակում նույնպես կլինի 41 աստիճան:
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է՝ քանի որ օդային հոսանքը գալիս է արաբական անապատներից, ապա Հայաստանում կլինի չոր անապատային օդ. «Օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան, մեր շրջակայքում լեռները պրակտիկորեն չեն երեւա, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի՝ 7-9 տոկոս»:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը խորհուրդ է տալիս մարդկանց ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. «Արեւի ուղիղ ճառագայթների տակ աշխատելը կարող է բերել արևահարության: Հորդորում ենք զգույշ լինել: Օգտագործել շատ հեղուկներ: Զանգվածային միջոցառումների ժամանակ խուսափեք արեւի տակ երկար մնալուց եւ ոչ մի դեպքում մի օգտագործեք ալկոհոլային խմիչք»:
Սաստիկ շոգից ու փոշուց անգամ շրջակա լեռները չեն երևա. կգրանցվի 41 աստիճան տաքություն (տեսանյութ)
Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ուժեղ շոգ: Իրաքից դեպի հյուսիս է շարժվում ջերմային ցիկլոն:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ տաք օդային ցիկլոնը ավելի շատ կազդի Արարատյան դաշտի եւ Սյունիքի հովտային գոտիների վրա. «Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից ամեն օր մեկ աստիճանով կբարձրանա, պիկերը կգրանցվեն օգոստոսի 6-ին և 7-ին»: Այս մասին հայտնում է a1plus.am-ը։
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 36 աստիճանի: Տավուշի հովտային գոտիներում կգրանցվի 39 աստիճան, Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի և ցածրադիր վայրերում չի բացառվում, որ հասնի 42 աստիճանի: Սյունիքի հովիտներում, մասնավորապես՝ Մեղրիում, Ագարակում նույնպես կլինի 41 աստիճան:
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է՝ քանի որ օդային հոսանքը գալիս է արաբական անապատներից, ապա Հայաստանում կլինի չոր անապատային օդ. «Օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան, մեր շրջակայքում լեռները պրակտիկորեն չեն երեւա, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի՝ 7-9 տոկոս»:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը խորհուրդ է տալիս մարդկանց ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. «Արեւի ուղիղ ճառագայթների տակ աշխատելը կարող է բերել արևահարության: Հորդորում ենք զգույշ լինել: Օգտագործել շատ հեղուկներ: Զանգվածային միջոցառումների ժամանակ խուսափեք արեւի տակ երկար մնալուց եւ ոչ մի դեպքում մի օգտագործեք ալկոհոլային խմիչք»:
Մանրամասները՝ a1plus.am-ում։