Աշխարհ

02.08.2017 12:30


«Եվրատեսիլ»-ի կանոնակարգում փոփոխություններ են կատարվել

«Եվրատեսիլ»-ի կանոնակարգում փոփոխություններ են կատարվել

Եվրոպայի հեռարձակողների միությունը փոփոխություններ Է կատարել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կանոնակարգում՝ 2017թ․ Ուկրաինայում անցկացված մրցույթի նախապատրաստման ու անցկացման ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո:

«Եվրատեսիլ-2017»-ը Կիևում նշանավորվեց մի քանի անցանկալի միջադեպերով, որոնցից շատերը կարող Էին հանգեցնել այն բանին, որ միջոցառումը տեղափոխվեր կազմակերպիչ երկրի՝ Ուկրաինայի տարածքից: Ամենատհաճ պահերից մեկը կապված Էր երկիր Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման հետ: Այդ աղմկահարույց գործից և միջոցառառումն անտեսելու Ռուսաստանի որոշումից հետո EBC-ն 2018 թվականից պահանջելու Է երկրներից, որ պատվիրակություններում չլինեն այնպիսի անձինք, ում արգելված Է ժամանել ընդունող պետության տարածք»,-ասված Է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ:

Ազգային ժյուրիների անդամներից էլ պահանջվում Է բացարձակ անկողմնակալություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը