Ըստ Muslim West Facts նախագծի շրջանակներում Gallup-ի անցկացրած սոցհարցման արդյունքների, մուսուլմանները, համեմատած այլ կրոնների հետևորդների, Միացյալ Նահանգներում ամենից շատն են տուժում նախապաշարմունքից։ Սոցոլոգիական հարցման արդյունքներով, հարցվածների 43 տոկոսը խոստովանել է, որ մուսուլմանների հանդեպ ունի, այս կամ այն կերպ արտահայտված, կանխակալ վերաբերմունք։ Քրիստոնյաների մասով նույն ցուցանիշը կազմել է 18 տոկոս, հուդայականների՝ 15 տոկոս, բապտիստների՝ 14 տոկոս։ Մուսուլմանների նկատմամբ անբարյացկամ վերաբերմունք է արտահայտել հարցվածների 53 տոկոսը, ընդ որում 63 տոկոսը խոստովանել է, որ շատ աղոտ պատկերացում ունի, կամ ընդհանրապես ոչինչ չգիտի իսլամի մասին։
2006թ. նմանատիպ հարցումը ցույց էր տվել, որ ԱՄՆ քաղաքացիների գերակշռող մասը չի սիրում աթեիստներին։
ԱՄՆ-ում մուսուլմաններին չեն սիրու՞մ