Աշխարհ

02.08.2017 22:11


Սիրիայում Ռուսաստանի կորուստների թիվը 2017 թ. կտրուկ աճել է. Reuters

Սիրիայում Ռուսաստանի կորուստների թիվը 2017 թ. կտրուկ աճել է. Reuters

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն 2017 թ. Սիրիայում սպանվել է ՌԴ ԶՈւ 9 զինծառայող: Reuters գործակալությունը, հիմնվելով սեփական հաշվարկների վրա, հայտնում է, որ ռուսաստանյան կողմի կորուստների իրական թիվը հասնում է 40-ի: Այս մասին գրում է razm.info-ն։

Reuters գործակալության ռուսաստանյան ծառայությունը օգոստոսի 2-ին հրապարակել է Սիրիայում ՌԴ ԶՈւ կորուստների մասին տվյալներ, համաձայն որոնց՝ Ռուսաստանը թացքնում է իր կորուստների իրական թիվը:

Հոդվածում նշվում է, որ Ռուսստանն իրականում ունեցել է 40 կորուստ, ինչը 10-ով ավելի է 2016 թ. կորուստների ընդհանուր թվից և 34-ով ավել 2015 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների կորուստների թվից:

Գործակալությունը տվյալները ստացել է սպանված զինծառայողների հարազատներից, նրանց բնակության վայրերի պաշտոնական ներկայացուցիչներից:

Նշվում է, որ անգամ այս պատկերը կարող է ամբողջական չլինել, քանի որ Սիրիայում ՌԴ ստորաբաժանումների հրամանատարները պնդում են, որ ընտանիքները լուռ մնան: Այս մասին ևս գործակալությանը հայտնել են մահացած զինծառայողների հարազատները՝ պահպանելով անոնիմության սկզբունքը:

Հիշեցնենք, որ Reuters գործակալությունը ավելի վաղ ևս հայտնել էր, որ Ռուսաստանը թաքցնում է իր կորուստների իրական թիվը: Գործակալությունը մայիսին հայտնել էր, որ 2017 թ. հունվարին Սիրիայի Պալմիրա քաղաքի վերագրավման մարտերում սպանվել է 18 ռուսաստանցի, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է 5 զինծառայողի սպանվելու մասին։

Սակայն ինչպես այս, այնպես էլ նախորդ հոդվածում նշվում է, որ սպանվածների մի մասը վարձկան զինվորականներ են:

Այս խորագրի վերջին նյութերը