Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ հայտարարում է նույն դիպուկահար հրացանն արտադրելու մասին
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը զեկուցել է, որ Ադրբեջանում արտադրության են դրել Yalquzaq («Յալգուզագ») դիպուկահար հրացանը և F-1 տիպի ձեռքի ուսումնական նռնակը:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքը:
7,62 մմ տրամաչափի «Յալգուզագ» դիպուկահար հրացանն առաջին անգամ ցուցադրվել է 2013 թ. Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:
Հետաքրքրական է, որ 2014 թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը հայտնել էր, թե «դիպուկահար հրացանը արդեն պատրաստ է օգտագործման»: Այդ ժամանակ նշվում էր, թե այն «մոտ ժամանակներս կհամալրի Ադրբեջանի բանակի սպառազինությունը»:
2016 թ. նախարարության «Շարղ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Իլգար Նազարովն էլ իր հերթին հայտնել էր, թե «Ադրբեջանը «Յալգուզագի» արտահանման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել»:
Այժմ էլ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը հայտարարում է, որ նոր են անցնում «Յալգուզագի» սերիական արտադրության:
Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ հայտարարում է նույն դիպուկահար հրացանն արտադրելու մասին
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը զեկուցել է, որ Ադրբեջանում արտադրության են դրել Yalquzaq («Յալգուզագ») դիպուկահար հրացանը և F-1 տիպի ձեռքի ուսումնական նռնակը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքը: