Ավիավթար. կործանվել է «Ethiopian Airlines»–ին պատկանող օդանավը
Այսօր առավոտյան «Ethiopian Airlines» («Եթովպիական ավիաուղիներ») ավիաընկերությանը պատկանող օդանավը Բեյրութից Ադիս-Աբեբա հերթական չվերթը կատարելիս ընկել է Միջերկրական ծովը։
«Բոինգ-737-800»-ն ընկել է թռիչքից ընդամենը հինգ րոպե անց։ Աղետի պատճառները պաշտոնապես դեռ չեն հաղորդվել, սակայն ականատեսների վկայությամբ օդանավը Բեյրութից թռել է փոթորկի ժամանակ։
Ինքնաթիռում եղել է 90 մարդ, որոնցից 8-ը անձնակազմի անդամներն են, իսկ 82-ը՝ ուղևորներ։ Նրանցից 23-ը Եթովպիայի քաղաքացիներ են, 51-ը լիբանանցի են, 2-ը՝ բրիտանացի, եղել են նաև Ռուսաստանի մեկ քաղաքացի, Լիբանանում Ֆրանսիայի դեսպանի կինը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչ Կանադայից, Իրաքից, Սիրիայից և Թուրքիայից։

Նախնական տվյալներով նրանք բոլորը մահացել են։
Այս մասին հաղորդել է «The New York Times»-ը։