Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողը կալանավորվել է
Հուլիսի 26-ին թուրք-իրաքյան «Հաբուր» անցակետով Թուրքիա մուտք գործելիս ձերբակալված ֆրանսիացի լրագրող Լուփ Բուրոն կալանավորվել է: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ֆրանսիացի լրագրողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Բուրոն լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար:
Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ քաղաքում լրագրող աշխատող Բուրոյի` Թուրքիա անցնելու նպատակը արձակուրդն Իզմիրում ու Ստամբուլում անցկացնելն է եղել:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ֆրանսիացի լրագրողի մոտից հայտնաբերվել են Սիրիայի քրդական կուսակցության (Ժողովրդավարական միություն կուսակցություն-PYD) և դրա ռազմական թևի (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր-YPG) անդամների հետ արված ռեպորտաժներ ու լուսանկարներ:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդական ամենաազդեցիկ կուսակցությունը հանդիսացող ԺՄԿ-ին իր ռազմական թևի հետ միասին համարում է ահաբեկչական կազմակերպություն՝ մեղադրելով «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապեր ունենալու մեջ:
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողը կալանավորվել է
Հուլիսի 26-ին թուրք-իրաքյան «Հաբուր» անցակետով Թուրքիա մուտք գործելիս ձերբակալված ֆրանսիացի լրագրող Լուփ Բուրոն կալանավորվել է:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ֆրանսիացի լրագրողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Բուրոն լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար:
Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ քաղաքում լրագրող աշխատող Բուրոյի` Թուրքիա անցնելու նպատակը արձակուրդն Իզմիրում ու Ստամբուլում անցկացնելն է եղել:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ֆրանսիացի լրագրողի մոտից հայտնաբերվել են Սիրիայի քրդական կուսակցության (Ժողովրդավարական միություն կուսակցություն-PYD) և դրա ռազմական թևի (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր-YPG) անդամների հետ արված ռեպորտաժներ ու լուսանկարներ:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդական ամենաազդեցիկ կուսակցությունը հանդիսացող ԺՄԿ-ին իր ռազմական թևի հետ միասին համարում է ահաբեկչական կազմակերպություն՝ մեղադրելով «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապեր ունենալու մեջ:
Աղբյուրը` Ermenihaber.am