Աշխարհ

03.08.2017 14:22


Հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է 261 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

Հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է 261 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի հուլիսին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է 261 հազար ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա հունիսին Ադրբեջանը ստացել է 932 հազար դոլարի արտադրանք: razm.info-ն գրում է, որ նախորդ ամսվա հետ համեմատ՝ հուլիսին Ադրբեջան արտահանումը նվազել է մոտ 3,6 անգամ:

Տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից:

2017-ի հուլիսին Վրաստանը Թուրքիայից ստացել է 740 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Մինչ այս՝ հունիսին, Թուրքիայից Վրաստան ռազմական-ավիացիոն արտադրանքների արտահանումը կազմել է 394 հազար դոլար: Հուլիսին դեպի Վրաստան արտահանումը աճել է 1,9 անգամ:

Հուլիսին Թուրքիայից Իրան է մատակարարվել 443 հազար դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամսվա տվյալներով՝ Իրան արտահանումը կազմել էր 530 հազար դոլար:

2017-ին հուլիսի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատար են.

  • Գերմանիա — 10, 7 մլն դոլար
  • ԱՄՆ — 47,9 մլն դոլար
  • Հնդկաստան — 9,3 մլն դոլար

Ընդհանուր առմամբ, Թուրքիան այս տարվա հուլիսին այլ երկրներ է արտահանել 111,6 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Այս խորագրի վերջին նյութերը