Աշխարհ

03.08.2017 22:27


2017-ին Իրաքում սպանվել է 2670 քաղաքացիական. ՄԱԿ

2017-ին Իրաքում սպանվել է 2670 քաղաքացիական. ՄԱԿ

Իրաքում ահաբեկչական գործողությունների, բռնության և զինված հակամարտության հետևանքով 2016-ի հոկտեմբերից մինչև 2017-ի հուլիսի 31-ը Իրաքում սպանվել է 5102 քաղաքացիական, վիրավորվել՝ 6655-ը: Այս մասին հայտնել է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը:

2017-ի հուլիսին սպանվել է 415 քաղաքացիական, ևս 300-ը՝ վիրավորվել է: Գրեթե նույն պատկերն է նաև հունիսին. 411 մահվան դեպք, 294 վիրավորման, ընդ որում՝ ոստիկաններն այս թվերում ներառված չեն:

2017-ի հուլիսին պատահարներն ամենից շատ գրանցվել են Նինվեի նահանգում, որտեղ հուլիսին սպանվել է 121 քաղաքացիական, վիրավորվել՝ 112-ը: Հենց այս նահանգում է Մոսուլ քաղաքը, որի ԻՊ-ից ազատագրման համար երկրի բանակը մարտ էր մղում ինը ամիս շարունակ՝ 2016-ի հոկտեմբերից: Քաղաքը ազատագրված է հայտարարվել 2017-ի հուլիսի 9-ին, չնայած դրան՝ Մոսուլի որոշ թաղամասերում դեռ մարտեր են ընթանում։

ԻՊ-ի համար Մոսուլի ազատագրման գործողությանը աջակցում էր նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ էր հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին: Լինում էին դեպքեր, որ քաղաքացիականներ էին զոհվում նաև կոալիցիայի հարվածներից:

«Իսլամական պետությունը» քաղաքի «պաշտպանության» գործողության ժամանակ որպես կենդանի վահան էր օգտագործում բնակիչներին:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը