2011-2017 թթ. Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի՝ պատերազմական գոտիներ մեկնող 252 քաղաքացի
Թուրքիայում 2011 թվականին մինչև 2017-ի հուլիս թուրք-սիրիական սահմանը հատելիս ամենաշատը ձերբակալվել և երկրից արտաքսվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ: razm.info-ն գրում է, որ տվյալները վերցված են Թուրքիայի ՆԳ նախարարության 2017-ի հուլիսին հրապարակած զեկույցից:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարբեր սահմաններից պատերազմական գոտիներ անցնել ցանկացող 99 երկրի 4957 քաղաքացի է սահմանին ձերբակալվել և արտաքսվել երկրից:
2011 թվականին մինչև 2017թ. Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Թուրքիայից ամենաշատը արտաքսվել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ 804 մարդ:
Միևնույն ժամանակ, ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու և պատերազմական գոտիներ մեկնելու մեջ կասկածվող 146 երկրի 53 հազար 781 քաղաքացու նկատմամբ Թուրքիա մուտքի արգելք է սահմանվել: Այդ երկրների թվում առաջատարը Սաուդյան Արաբիան է (7523 քաղաքացի): Ադրբեջանի 1677 քաղաքացու մուտքը Թուրքիա նույնպես արգելված է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ 2017-ի մարտի դրությամբ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի 900 քաղաքացի:
Ադրբեջանի քաղաքացիները հիմնականում անդամակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: 2016-ի ապրիլին ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (CTC) հրապարակել էր 2013-2014 թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր լրացրած 4600 հոգու վերաբերյալ զեկույց: Փաստաթղթերը լրացնողներից 122-ը Ադրբեջանից են։