Քաղաքական

17.03.2009 16:26


Է. Շարմազանով. «Լևոն Տեր-Պետրոսյանի մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ՝ Գագիկ Բեգլարյանը»

Է. Շարմազանով. «Լևոն Տեր-Պետրոսյանի մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ՝ Գագիկ Բեգլարյանը»

- Սա ներքաղաքական ընտրություն է, որին կուսակցությունները մասնակցում են իրենց համամասնական ցուցակով։  Սա ո՛չ համապետական, ո՛չ նախագահական, ո՛չ էլ խորհրդարանական ընտրություններ չեն, իսկ Երևանի քաղաքապետը և ավագանին ունեն լիազորությունների չափաբաժին, որից անցնել չեն կարող,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա անհեթեթություն է որակել այն հայտարարությունները, թե քաղաքապետի ընտրությունները նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդն են: «7 օր»-ի հետ զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանով հավաստել է, որ Հանրապետական կուսակցությունն ունի լուրջ ցուցակ, ունի լուրջ թիմ, և իրենք ակնկալում են, որ կհասնեն լուրջ հաջողությունների:

-Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանի մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ' Գագիկ Բեգլարյանը,- «7օր»-ի թղթակցին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով ՀԱԿ ներկայացուցիչներ Արման Մուսինյանի և Լևոն Զուրաբյանի այն հայտարարություններին, թե Երևանում ավագանու ընտրությունը «պայքար է ավազակապետ համակարգի դեմ»:

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը