Աշխարհ

03.08.2017 15:17


ՀՀ ԱԳՆ. Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան

ՀՀ ԱԳՆ. Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան

Աբխազիայի հայ համայնքից ստացված տեղեկության համաձայն՝ Աբխազիայի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Աբխազիայի Գուդաուտայի շրջանում տեղակայված պաշտպանության նախարարության ռազմական պահեստում պայթյուն էր որոտացել․ երկու ռուս կին էր զոհվել։ Տուժել էր 60 մարդ, այդ թվում՝ 27 ռուսաստանցի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը