Լրահոս

25.01.2010 11:35


Ուժի մեջ են 98 շահումով խաղի, 12 խաղատան, 4 վիճակախաղի լիցենզիաներ

2009 թվականի ընթացքում ՀՀ  ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի 22 և խաղատան կազմակերպման 7 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 42 և խաղատան 10 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել: Անցած տարվա ընթացքում 36 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 28 շահումով խաղի, 1 խաղատան և 2 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք' համապատասխանաբար 15 մլն, 7 մլն 700 հազար և 300 հազար դրամի չափով:

01.01.2009-31.12.2009թթ. այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 185 մլն դրամի չափով պետական տուրք, որից 485.0 մլն դրամը' շահումով խաղերի, 300.0 մլն դրամը' խաղատների և 400.0 մլն դրամը'  վիճակախաղերի գծով:

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը