Աշխարհ

04.08.2017 00:46


Ադրբեջանի տնտեսության ճգնաժամային վիճակը հասարակության շրջանում լուրջ սոցիալ-հոգեբանական խնդիրներ է առաջացրել

Ադրբեջանի տնտեսության ճգնաժամային վիճակը հասարակության շրջանում լուրջ սոցիալ-հոգեբանական խնդիրներ է առաջացրել

Ադրբեջանցի հոգեբաններն ու փորձագետները ադրբեջանական հասարակության մեջ ինքնասպանության, հարազատների միմյանց սպանության, զավակի սպանության, միմյանց նկատմամբ իրականացվող բռնությունների և ագրեսիայի դեպքերի աճի հիմնական պատճառ են համարում այդ երկրի տնտեսական իրավիճակի վատթարացումը: Այս մասին հայտնում է ադրբեջանական cebhe.info լրատվականը:

Ադրբեջանում գործող «Հանուն կանանց առաջնորդության» հասարակական միության կազմակերպած հանդիպման ժամանակ քննարկվել են կանանց սոցիալ-հոգեբանական, տնտեսական խնդիրների և բռնությունների վերաբերյալ տարբեր հարցեր:

«Նավթի համաշխարհային գների անկման հետևանքով Ադրբեջանում առաջացած տնտեսական դժվարությունները, ադրբեջանական մանաթի արժեզրկումը, բարձր գնաճը հասարակության շրջանում մի շարք բացասական միտումներ են առաջ բերել: Գործազրկության, եկամուտների նվազման, պարտքերի աճի արդյունքում հասարակության մոտ սոցիալ-հոգեբանական լարվածություն է առաջացել: Պայմանավորված ֆինանսական ծանր վիճակով երկրում տեղի ունեցող գործընթացները անհանգստություն են առաջացնում հատկապես ռիսկային խմբերի շրջանում, ինչը հանգեցնում է ագրեսիայի և հուսալքության աճի»,- նշել են հանդիպման մասնակից փորձագետները:

Ըստ փորձագետների՝ Ադրբեջանում ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են: Ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:

Այդ երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում:

Ադրբեջանում 2017 թ-ի առաջին հունվար-օգոստոսին գրանցվել է ինքնասպանության 202 դեպք, որոնցից 50-ը եղել են կանայք, 16-ը` անչափահասներ:

2017-ի հունվար-օգոստոսին այդ երկրում գրանցվել է ինքնասպանության փորձի 100, ինքնահրկիզման` 19 դեպք, որոնցից 3-ն ավարտվել է մահվան ելքով:

2016-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 797 դեպք, որոնցից 327-ն ավարտվել է մահվան ելքով:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը