Աշխարհ

04.08.2017 09:49


Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ ռումինացի Միրչա Լուչեսկուն կնշանակվի Թուրքիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը:

Ռումինացի մասնագետը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ օգոստոսի 4-ին 2 տարվա պայմանագիր կկնքի՝ հետագայում այն ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով:

Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը պաշտոնանկ էր արվել նախորդ շաբաթ:

Միրչա Լուչեսկուն եղել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ: Հենց այդ տարիներին էլ Հայաստանի ազգային Հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը հանդես էր գալիս ուկրաինական ակումբում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի առաջին միջազգային խաղը եղել է Ռումինայի հավաքականի հետ խաղը՝ 1923թ.-ին:

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ազգային հավաքականը իր պատմության մեջ Աշխարհի առաջնության խաղերին մասնակցել է 3 անգամ (1950, 1954,2002թթ) :

Հավաքականի ամենալավ նվաճումը 2002թ-ին էր, երբ թուրք ֆուտբոլիստները, մարզիչ Շենոլ Գյունեշի գլխավորությամբ Աշխարհի Գավաթի խաղարկությունում զբաղեցրեցին 3-րդ տեղը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը