Աշխարհ

04.08.2017 15:13


Հայատյաց գործիչը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Հայատյաց գործիչը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ իր պայքարով հայտնի, հայատյաց քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը 2019թ.-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:

Ըստ թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքի՝ այդ մասին հայտնել է «Vatan» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բեդրի Գյուլթեքինը, թուրքական «KentTV» հեռուստաընկերության եթերում։

Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Դատարանը Փերինչեքին ենթարկել է ֆինանսական և քրեական պատասխանատվության։

Այնուհետև նա 2008 թվականի մարտի 2-ին ձերբակալվել է «Էրգենեկոն» խմբավորման գործով, ապա կալանավորվել։ Իսկ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճռով շվեյցարական դատարանները խախտել են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, ով Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը