Լրահոս

25.01.2010 12:48


Ավտոպատահար Երևան-Իջևան ավտո­ճանապարհին

Հունվարի 24-ին, ժամը 20.25-ին Տավուշի մարզային ոստիկա­նությունից ստացված տեղեկության համաձայն' Երևան-Իջևան ավտո­ճանապարհի 119-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական  վարչության փրկարար ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում' «ԳԱԶ-24» մակնիշի 57 ՏԼ 039 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 643 ԼԼ 36 պետհամարանիշի բեռնատարին: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Դիլիջանի Օրջոնիկիձեի 79/14 հասցեի բնակիչ, 1956 թ. ծնված Էդիկ Թովմասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց:

Ժամը 03.00-ին տուժածը հիվանդանոցում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը