Կատարը և Իտալիան պայմանագիր են կնքել Կատարին 7 ռազմանավ վաճառելու վերաբերյալ
Կատարը Իտալիայի հետ պայմանագիր է կնքել Կատարի ռազմածովային ուժերի համար 7 միավոր ռազմական նավ գնելու վերաբերյալ:Պայմանագիրը ընդհանուր առմամբ արժենալու է մոտ 6 միլիարդ եվրո:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մոհամմադ բին Աբդուլռահման ալ-Սանին իտալիայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Փոխանցում է կատարական Middle East Eye լրատվակայքը:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Իտալիայի և Կատարի ռազմական համագործակցության շրջանակներում ավարտվել է Կատարի ռազմածովային ուժերին 7 ռազմանավ վաճառելու պայմանագրի կնքումը»,-ասել է Կատարի ԱԳ նախարարը:
Նա նաև հայտարարել է, որ պայմանագրի գինը կազմելու է 5,9 միլիարդ եվրո, սակայն մանրամասներ չի հայտնել: Բացի այդ, հայտնի չէ, թե որ ընկերության հետ է կնքվել պայմանագիրը:
Մինչ այդ՝ 2016-ի հունիսին, Իտալիայի պետական Fincantieri նավաշինական ընկերությունը հայտարարել է, որ 4 միլիարդ արժողությամբ պայմանագիր է կնքել Կատարի հետ այդ երկրին նավեր մատակարարելու վերաբերյալ: Հայտնում է ամերիկյան New York Times պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունը Կատարին մատակարարելու է 4 կորվետ, թիքունքային ապահովման 2 նավ և մեկ դեսանտային նավ: Բոլոր նավերը կառուցվելու էին Իտալիայի նավաշինարաններում 2018 թվականից սկսած: Իտալական Leonardo ռազմարդյունաբերական ընկերությունը նավերի համար էլեկտրոնական և ռազմական համակարգեր է արտադրելու:
Նշենք, որ 2017-ի մարտին Կատարի և Իտալիայի ՌԾՈւ հրամանատարները Կատարի ՌԾՈւ նավաստիներին մարզելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Փոխանցում է Defense News մասնագիտացված կայքը:
Ներկայում Կատարի ռազմածովային ուժերը սպառազինված են 20 տարվա վաղեմության պարեկանավերով, որոնք իրենց մարտունակությամբ մի քանի անգամ զիջում են Իրանի և Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ սպառազինությանը: Նոր նավերի գնումը որոշակիորեն թույլ կտա հզորացնել Կատարի ՌԾՈւ սպառազինությունը և կարողությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին արաբական մի շարք երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչական խմբավորումների և իրանական կառույցներին աջակցելու համար:
Կատարը և Իտալիան պայմանագիր են կնքել Կատարին 7 ռազմանավ վաճառելու վերաբերյալ
Կատարը Իտալիայի հետ պայմանագիր է կնքել Կատարի ռազմածովային ուժերի համար 7 միավոր ռազմական նավ գնելու վերաբերյալ: Պայմանագիրը ընդհանուր առմամբ արժենալու է մոտ 6 միլիարդ եվրո: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մոհամմադ բին Աբդուլռահման ալ-Սանին իտալիայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Փոխանցում է կատարական Middle East Eye լրատվակայքը: