Լրահոս

25.01.2010 12:02


Ռուսաստանը քննարկում է հերթական վարկը Հայաստանին տրամադրելու հարցը

Ռուսաստանը Հայաստանից ստացել է 100 մլն դոլար վարկի հայտ՝ ադամանդի վերամշակաման նպատակով, և «ողջամիտ ժամկետներում» այն կքննարկի։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարարության պետական պարտքի և պետական ֆինակտիվների դեպարտամենտի տնօրեն Կոնստանտին Վիշկովսկին։ «Մեզ արդեն դիմել են, և մենք քննարկում ենք,-ասել է Վիշկովսկին՝ հավելելով, որ վարկի պայմանները դեռևս պետք է քննարկվեն։-Որոշումները կկայացվեն ողջամիտ ժամկետներում»։ Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հայաստանը հույս ունի ընդհանուր գումարով 120 մլն դոլարի վարկեր ներդրնել՝ ադամանդի մասնավորապես ռուսական հումք գնելու նպատակով։ 100 մլն դոլարի վարկին զուգահեռ՝ ևս 20 մլն. էլ երկրի իշխանությունները նկատի ունեն ներգրավել ռուսաստանյան «ԱԼՌՈՍ»-ի հետ հայկական ընկերությունների համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը