Աշխարհ

05.08.2017 08:35


Անթալիայում 5 մետրանոց հազվագյուտ շնաձուկ են որսացել (լուսանկար)

Անթալիայում 5 մետրանոց հազվագյուտ շնաձուկ են որսացել (լուսանկար)

Թուրքիայի Անթալիա նահանգում ձկնորսները 5 մետրանոց շնաձուկ են որսացել: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Անթալիայի Քոնյաալթը շրջանում զբոսանավով ծով դուրս եկած ձկնորս Օզան Էրթուրք Շահինը պատմել է, որ 5 տարի է ինչ զբասաշրջիկների համար կազմակերպում է ծովային շրջագայություններ և, միաժամանակ, զբաղվում է ձկնորսությամբ: Շնաձկանը որսալու պահին էլ նավում զբոսաշրջիկներ են եղել։

Շահինի խոսքերով՝ շնաձկանը որսացել են ափից ընդամենը 2 մղոն հեռավորության վրա: Այն կշռել է մոտ 200կգ:

Ձկնորսները շնաձկանը լուսանկարելուց հետո նրան կրկին ծով են բաց թողել։

Թեմայի վերաբերյալ թուրքական գործակալությունը հետ զրույցում Թուրքիայի Միջերկրական ծովի համալսարանի դասախոս Մեհմեթ Գյոքօղլուի հետ ասել է, որ վերոնշյալ շնաձուկը պատկանում է աղվեսանման շնաձկների հազվագյուտ տեսակին, և մարդու համար վտանգ չի ներկայացնում։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը