Աշխարհ

05.08.2017 00:42


Թաքցրած 2 ադրբեջանական կորուստ է հայտնաբերվել, մեկը՝ ապրիլյան մարտերից

Թաքցրած 2 ադրբեջանական կորուստ է հայտնաբերվել, մեկը՝ ապրիլյան մարտերից

Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած 2 կորստի մասին, որոնցից մեկը՝ 2016 թ. ապրիլյան մարտերում է սպանվել: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է:

Ապրիլյան կռիվների մասնակից ադրբեջանցի հատուկջոկատային Էհլիյեթ Մեհդիևը ադրբեջանական «Ֆեմիդա» լրատվակայքին պատմել է, որ մեկ այլ հատուկջոկատային՝ Շահրիար Էյվազովը (Şəhriyar Eyvazov), մարտի ժամանակ սպանվել է հայկական հրետանային կրակից:

Մինչ այս այդպիսի անուն-ազգանունով սպանվածի մասին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի չի եղել:

Երկրորդ կորուստը ևս եղել է 2016 թվականին: Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաբիրլի Ադիլ Թեհրան օղլուի (Sabirli Adil Tehran oğlu) մահվան մասին:

Նշվում է, որ զինծառայողը մասնակցել է 2016 թվականի ապրիլյան մարտերին, մայիսի 6-ին կոչումը բարձրացվել է, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, «սիրտը պայթել է»: Մեկնաբանություններում մահացած զինծառայողի ծանոթներից մեկը նշում է, որ Ադիլը «հայկական գնդակից չի մահացել, մերոնք են սպանել»:

Թարմացված տվյալներով՝ 2016 թվականի համար ընդհանուր հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 154 կորստի անուն: Առանց անունների հայտնի է առնվազն ևս 6 կորստի մասին, որոնք հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳՆ զեկույցներից և Ադրբեջանի բանակի կորուստներով զբաղվող «Խազար» կենտրոնի տվյալների համադրությունից:

Այս խորագրի վերջին նյութերը