Հեզբոլլահին կասկածում են մի քանի տասնյակ փախստականների սպանության մեջ (տեսանյութ)
«Հեզբոլլահ» շարժման զինյալների ռազմական գործողություններն ընդդեմ «Ալ-Նուսրա ճակատ»-ի առաջացրել էին խաղաղ ազգաբնակչության արտահոսք Առսալ քաղաքի տարածքից, որոնք գտնվում էին «Ալ –Նուսրայի» վերահսկողության տակ: Փախստականներից շատերը բողոքում են շիա զինյալների գործողություններից: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Տեղահանվածներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմում է. «Մենք գտնվում էինք Քուսայրում և ավելի ուշ «Հեզբոլլահ»-ը տեղահանեց մեզ: Այնտեղից մենք տեղափոխվեցինք Լիբանանի Առսալ քաղաք, իսկ ավելի ուշ տեղահանվեցինք նաև այնտեղից: «Հեզբոլլահ»-ի զինյալները շատերին ձերբակալեցին և նետեցին բանտեր: Նրանցից ոմանք մահացան այնտեղ, մի մասը՝ փրկվեց: Նրանց գործողությունների արդյունքում մենք ատեցինք Առսալը: Այնուհետև մենք տեղահանվեցինք Իդլիբ: Այժմ չգիտեմ, ուր ենք գնում: Մեր վիճակը չափազանց ծանր է: Աստված մեզ մոռացել է»:
Մեկ այլ փախստական էլ ևս բողոքում է շիա խմբավորման գործողություններից՝ ընդգծելով, որ նրանք ձերբակալել են մի քանի հարյուր տեղահանվածների, որոնցից մի քանի տասնյակը սպանվել է բանտերում:
«Առսալից մեր հեռացման պատճառը լիբանանյան բանակի անարդար գործողություններն էին: Նրանք անմարդկային ու անխիղճ վերաբերմունք էին ցուցաբերում, սակայն մենք համբերատար դիմանում էինք և ապավինում Աստծո օգնությանը: Մեզ օգնեցին նաև մեր եղբայրներն Առսալից: Աստված իրենց պահապան: Լիբանանյան բանակը հարձակվում էր ճամբարների վրա, քանդում վրանները, ձերբակալում կամ սպանում մարդկանց: Մոտ 400-500 հոգի ձերբակալվեցին, որոնցից մոտ 50-60-ը սպանվել են: Նրանց մարմինները սակայն չկան»,- ասում է մեկ այլ տեղահանված փախստական, ով ևս չցանկացավ ներկայանալ:

[youtube]SXXfFPuCCdU[/]