Աշխարհ

05.08.2017 21:46


Ֆիննական «Componenta» ընկերությունը հեռանում է Թուրքիայից

Ֆիննական «Componenta» ընկերությունը հեռանում է Թուրքիայից

Ֆիննական «Componenta» ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է հեռանալ Թուրքիայից: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում գտնվող իր ներկայացուցչությունն ընկերությունը վաճառել է «Döktaş Metal» -ին՝ 1 եվրոյի դիմաց:

Վաճառքը ներառում է «Componenta»-ի՝ Թուրքիայում գտնվող բոլոր բիզնես-ճյուղերը՝ երկաթի, ալյումինի և մեքենաների գործարանները: Ֆիննական ընկերության գլխավոր տնօրեն Հարրի Սուութարին տեղեկացրել է, որ Թուրքիայի իրենց մասնաճյուղը պարտքեր է ունեցել, որոնք ընկերությունն ի վիճակի չի եղել մարելու:

Կողմերի միջև առքուվաճառքի պայմանագիրն արդեն ստորագրվել է, իսկ ակցիաների վերջնական հանձնումը տեղի կունենա այն ժամանակ, երբ վարկատուները կթույլատրեն գրավադրված ակցիաների հանձնումը և երբ կկատարվեն կողմերի միջև կնքված պայմանագրերով նախատեսված բոլոր նախապայմանները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը