Աշխարհ

05.08.2017 14:40


Թուրքիան 6-րդ տեղն է զբաղեցրել «թշվառության ինդեքսում»

Թուրքիան 6-րդ տեղն է զբաղեցրել «թշվառության ինդեքսում»

Անկախ սեզոնային գործոնների ազդեցությունից գործազրկության և սպառողական գների ինֆլյացիայի առումով Թուրքիան աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցրել: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի համաձայն՝ նշյալ ցանկը ներկայացվել է ամերիկյան «Bloomberg» մեդիա ընկերության կողմից: Աշխարհի 65 երկրներում անցկացված ուսումնասիրությունների հիման վրա կազմված և տնտեսագետների շրջանում հաճախ «թշվառության ինդեքս» կոչվող այս ցանկում Թուրքիան վաստակել է 21.1 միավոր:

Ցանկի առաջին հորիզոնականը 748 միավորով զբաղեցրել է Վենեսուելան, երկրորդը՝ Հարավային Աֆրիկան (32.8 միավոր), երրորդը՝ Արգենտինան (31.1 միավոր):

Չորրորդ և հինգերորդ տեղերում Ուկրաինան և Հունաստանն են՝ համապատասխանաբար 26.1 և 22.7 միավորով:

2017թ. հունվարին Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել էր 13 տոկոսի, ապրիլին այն նահանջել է մինչև 10.5 տոկոս: Այսպիսով, եղանակային ազդեցությունից զերծ գործազրկությունը այս երկրում, ըստ «թշվառության ինդեքստի», գնահատվել է 11.3 տոկոս:

Թուրքիայի վիճակագրական ընկերության կողմից նախօրեին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2017թ. հուլիսին սպառողական գների ինֆլյացիան նվազել է մինչև 9.8 տոկոս: Վերջին ամիսների ընթացքում սա առաջին անգամն է, որ այս ցուցանիշը երկնիշ թվով չի արտահայտվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը